Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Երևանում կառավարությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. Die Presse

analitik.am

Die Presse-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի չորսօրյա պատերազմից հետո Երևանում թափ է հավաքում Մոսկվայի և վերջինիս կողմից Բաքվին զենք վաճառալու հետ կապված բողոքի ալիքը:

«Մի քանի օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը վերադարձավ Հարավային Կովկասից, որտեղ միջնորդի դեր էր կատարում երկու հակամարտող կողմերի միջև: Բանակցությունների թեման Ղարաբա-ադրբեջանական կոնֆլիկտն էր, սակայն արդյունք չեղավ »,- ընդգծում է հոդվածի հեղինակ Յուտտա Զոմերբաուերը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի պահանջը՝ էսկալացիայից անմիջապես հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ,  « տրամաբանական »  չէ:

Մոսկվայի այն հայտարարությունից հետո, որ ՌԴ-ն շարունակելու է երկու կողմերին էլ զենք մատակարարել, Հայաստանում քննադատությունն ավելացավ: Հայաստանի քաղաքացիները բողոքի ցույցեր կազմակերպեցին Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց:

Die Presse-ի հետ զրույցում էլ ԵՊՀ-ից սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն էլ ասել է, որ հայկական հասարակությունը բացարձակ քննադատաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, ոչ մեկին դուր չի գալիս այս եղբայրական ազգերի մասին շոուն:

Հեղինակը հիշեցնում է, որ անվտանգության քաղաքականության տեսանկյունից Հայաստանը կախված է Ռուսաստանից. « ՀՀ տարածքում է տեղակայված Ռուսաստանի ռազմաբազան, Ռուսաստանը հսկում է սահմանը և հարձակման դեպքում պաշտպանելու է այս պետությանը հարավային Կովկասի հատվածում: Հայաստանը անդամակցել է ԵվրաԶես-ին, որը գործում է Ռուսաստանի ղեկավարությամբ: Հայաստանն այդ քայլով ԵՄ-ի հետ  ասոցացման համաձայնագիր կնքելու մտքին  հրաժեշտ տվեց: Դա տեղի ունեցավ նաև Մոսկվայի կողմից էներգետիկ ճնշման ազդեցության ներքո »,- ասվում է հոդվածում:

Երևանի կողմից Մոսկվային քննադատելը պայմանավորված է նաև ներքաղաքական հարցերով. «Երևանում կառավարությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, քանի որ կռիվների ընթացքում հարյուրից ավել զոհեր եղան: Հայերի մեծամասնությունը կարծում է, որ քաղաքական էլիտան ծեր է և կոռուպացված: Կառավարությունն էլ շեշտը դրել է հայրենասիրական դիրքորոշման վրա: Հայերի մեծամասնությունը չի ուզում զիջել Բաքվին, ինչպես նաև չեն ողջունում ռուս խաղաղապահներ տեղակայելու միտքը: Էսկալացիայի կրկնությունները Հարավային Կովկասում օդում կախված են մնում »,- եզրափակել է հեղինակը:

Նույն շարքից