Գիտություն Հասարակություն 

Հայերի համաշխարհային նշանակության գյուտերը

analitik.am

Շատ հաճախ ենք հայտնաբերում, որ միջազգային հռչակ ունեցող այս կամ այն ​​հայտնի մարդն ունի հայկական ծագում: Զարմանալի ոչինչ չկա, քանզի հայ ազգն իր մտավոր եւ նյութական ներուժի շնորհիվ աշխարհին է տվել բազմաթիվ տաղանդավոր ռազմական եւ քաղաքական գործիչներ, գիտության, մշակույթի, սպորտի, բիզնեսի եւ այլ բնագավառների այնպիսի մարդիկ, առանց որոնց թողած ժառանգության աշխարհը լիարժեք չէր լինի: Ձեզ ենք ներկայացնում հայ գյուտարարներից մի քանիսին:

Քրիստափոր Տեր-Սերոբյանն ամերիկյան դոլարի կանաչ եւ սեւ գույների գյուտի հեղինակն է: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստացել է 6000 դոլար, որով շարունակել է ուսումը:

Լյութեր Ջորջ Սիմիջյանն ավելի քան 200 գյուտերի հեղինակ է: Մեր ժամանակների «Էդիսոնին» են պատկանում բանկոմատի, ինքնանկարող լուսախցիկի, հեռուստահուշարարի, մանրադիտակային պատկերների լուսարձակի գյուտերը:

Վարազդատ Քազանջյանը 1914 թվականին առաջին կոսմետիկ վիրահատությունը կատարած ամերիկահայ վիրաբույժն է: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հարվարդի համալսարանում ստեղծում է համապատասխան բաժին և պատրաստում առաջին կոսմետիկ վիրաբույժներին:

Արթուր Բուլբուլյանը ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք ամերիկյան ռազմաօդային ուժերն օգտագործել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ալեք Մանուկյանը 1954 թվականին արտոնագրեց միաբռնակ ծորակը, որից կարող է և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել: Սա  հեղափոխություն էր ջրամատակարարման համակարգում:

Գաբրիել Քազանջյանը մազերի չորացման սարքի` ֆենի գյուտի հեղինակն է: Այն պաշտոնապես գրանցվել է 1911 թվականին:

Ալբերտ Կապիկյանն ամերիկահայ վարակաբան է, ով մշակել է առաջին արտոնագրված պատվաստանյութը ռոտավիրուսային վարակի դեմ:

Միքայել Տեր-Պողոսյանը 1977 թվականին ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը:

Ռեյմոնդ Դամադյանը ստեղծել է միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սքաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:

Ասատուր Սարաֆյանը մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերի հեղինակն է: Նրա հանճարեղ մտքի արգասիքն են նաև ուղղաթիռի տրանսմիսիան և բազմագույն տպիչ սարքը:

Արտյոմ Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է: 1925 թվականին Երևանի համալսարանի լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ է դրել «հեռատես» եռագույն պատկերման սարքը:  Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թվականին:

Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման մեջ:

Էմիք Ավագյանը հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է: 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել ձեռքով կառավարվող անվասայլակը:

Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյանը հայտնագործել է ասթմայով հիվանդ մարդկանց համար ինհալյատորը և նատրիումի քրոմոլինը` նախատեսված ասթմայի, ալերգիայի բուժման համար:

Ռուբեն Էքսերջյանը հայտնագործել է զենիթային հրանոթը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվում էր ԱՄՆ ռազմական ուժերի կողմից:

Արտաշես Հայկանյանը ստեղծել է առաջին  պլաստիկ տարաները, Coca-Cola-ի պլաստիկ շշերի արտադրության մեքենան, մեքենայի դիմապակիների մաքրիչները, հյութերի ձողիկներն ու էլի մի քանի գյուտերի հեղինակ է:

Նույն շարքից