Հասարակություն Մամուլի ակումբ 

Համաձայն չենք նրան ցմահ բանտարկելու վճռի հետ. Արկադի Բուշչենկո

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ուկրաինական բանտը՝ որպես ծախու բիզնես. ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի հետ կապված վատագույն կանխատեսումները իրականանում են» թեմայով ասուլիսի  հյուրերն Էին  ՀՀ-ում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը,  Մերաբ Ալոյանի (Սուսլով) որդին՝ Ռոման Ալոյանը,   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մերաբ Ալոյանի գործով վարույթի ներկայացուցիչ Արա Ղազարյանը,   ինչպես նաև ուղիղ կապ  հաստատվեց Ուկրաինայում  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արկադի Բուշչենկոյի հետ:

ՀՀ-ում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, խոսելով ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի դատական գործի մասին,  ասաց. «Այս պահին Մերաբ Ալոյանը տեղափոխվել է  քրեական հիմնարկ, որտեղ անցկացնելու է իր ցմահ բանտարկությունը: Ես չգիտեմ, թե ինչով կվերջանա այս դատական պրոցեսը, դժվարանում եմ ենթադրել: ՀՀ իշխանություններն այս պարագայում պարտավոր են անել ամեն ինչ և պետք է զբաղվեն նրա ապագայով,  գոնե  ամիսը մեկ անգամ մտնեն  բանտ և ստուգեն իրավիճակը»:

 

Մերաբ Ալոյանի որդին՝ Ռոման Ալոյանը կարդաց  Մերաբ Ալոյանի նամակը՝  ուղղված հայաստանյան իշխանություններին, որտեղ նա դիմում  է իշխանություններին, որպեսզի նրանք պաշտպանեն նրա իրավունքներն ու օգնեն նրան վերականագնել արդարությունը:

 

Արկադի Բուշչենկոն էլ ասաց, որ  համաձայն չեն  նրան ցմահ բանտարկելու վճռի հետ և  դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Այժմ այն մարդիկ, ովքեր կազմակերպել են նրա ձերբակալությունը՝ ցանկանում են  նաև նրա բիզնեսն ու ունեցվածքը խլել»: Հարցին՝ ինչով կարող է հայաստանյան կողմը օգնել Մերաբ Ալոյանին՝ պատասխանեց. «Վճիռն արդեն կայացրել են և այդ հարցում  հայաստանյան կողմը ոչ մի բան չի կարող անել:  Հայաստանը միայն կարող է միջամտել, որպեսզի նա իր պատիժը կրի գոնե Հայաստանում, իսկ  Հայաստանի իշխանությունները, եթե հարմար են գտնում, կարող են  դատական նիստի ժամանակ հանդես գալ նրա պաշտպանությամբ: Ինձ թվում է՝ դա նրան նույնպես կօգնի»: 

 


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մերաբ Ալոյանի գործով վարույթի ներկայացուցիչ Արա Ղազարյանը այս պարագայում տեսնում է երկու ելք, որոնք կարող են օգնել դատապարտյալին. «Տեսնում եմ երկու ելք. ՈՒկրաինայում գործը կարող է վերաբացվել, քանի որ այժմ  ՈՒկրաինայում նպաստավոր պայմաններ են ստեղծվել դրա համար: Գործի վերաբացման վրա Հայաստանը չի կարող որևէ կերպ ազդել, իսկ եթե վերաբացում տեղի չունեննա, ապա Հայստանը կարող է դիմել որպեսզի արտահանձնեն Մերաբին, և նա իր պատիժը կրի  Հայաստանում: Մերաբն արդար է, և եթե նրա գործը վերաբացվի, նա կարդարացվի: Եթե դատապարտման հիմքում, ի թիվս  բազմաթիվ ապացույցների կա նաև մեկ խոշտանգաման դեպք, ապա կարելի է համարել, որ այդ դատական պրոցեսը անարդար է: Այս  դեպքը հենց այդպիսին է»:  Մարդու իրավունքների դատարան դիմելու ժամկետը չորս ամիս է, մենք դեռ ունենք ժամանակ, մենք աշխատում ենք այժմ այդ ուղղությամբ՝  Ուկրաինայի մեր գործընկերների հետ և,  կարծում եմ՝  երկու ամիս  հետո կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու և իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում:

Նույն շարքից