Բարի օր 

Ի՞նչ կարդալ այս կիրակի. Մառախուղը

analitik.am

Միգել դե Ունամունո 
(1864-1936թթ.)        , 
Մառախուղը (վեպ)


հատված՝ 



-Օ՜, իմ Էուխենիա, իմ Էուխենիա,
այո՛, իմ այն Էուխենիան, որին ես հորինեցի միայնության մեջ, այն Էուխենիային, ով մսից և արյունից չէ, ում պատահաբար տեսա իմ տան մոտով անցնելիս, այլ նա, ով անսպասելի տեսիլք էր, ոչ նա,ում մասին խոսում էր սպասուհին: Պատահական տեսի՞լք, իսկ կա՞ արդյոք տեսիլք, որ պատահական չէ, որտե՞ղ է տեսիլքների տրամաբանությունը: Դրան հատուկ է ձևերի հաջորդականությունը, որոնք առաջանում են ծխախոտի ծխից: Պատահականությու՜ն: Պատահականությու՜ն, ահա սա է համամարդկային կյանքի ռիթմը, պատահականությունը պոեզիայի ոգին է: Ա՜խ իմ դիպվածային Էուխենիա: Իմ այս խաղաղ, միօրինակ, համեստ, առօրեական մանրուքներից հյուսված պինդարոսյան ձոն է Էուխենիան: Առօրեականությու՜ն: «Հայր մեր, որ երկինս ես, տուր մեզ հաց հանապազօրյա» … Տուր ինձ Աստված իմ, ամեն օրվա հազարավոր մանրուքները: Մենք` մարդիկս, չենք նահանջում ոչ մեծ տառապանքներից և ոչ էլ մեծ ուրախություններից, որովհետև այդ տառապանքները և ուրախությունները մեզ երևում են մանր դեպքերի մառախլապատ շղարշով: Մեր կյանքը ևս մշուշ է: Կյանքը մառախուղ է: Ահա ալդ մառախուղից է ծնվել Էուխենիան: Իսկ ո՞վ է Էուխենիան: Ահա ես գիտակցում եմ, որ վաղուց էի փնտրում նրան: Եվ մինչ ես փնտրում էի նրան, նա ինքն ինձ ընդառաջ եկավ: Միգուցե դա հենց է այն, ինչ կոչվում է գտնել: Երբ գտնում ես այն պատրանքը, որ շարունակ փնտրում էիր, լինում է այնպես, որ հենց նա է քեզ գտնում: Մի՞թե Ամերիկան դեմ հանդիման դուրս չեկավ Կոլոմբոսին, այդպես Էուխենիան դուրս եկավ ինձ ընդառաջ… Էուխենիա՜, Էուխենիա՜, Էուխենիա՜…

Նույն շարքից