Վերլուծական Քաղաքականություն 

Ղրիմի ճգնաժամը և հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական պայքարի ակտիվացումը

analitik.am

Ղրիմի չգնաժամը կրկին վեր հանեց սառեցված հակամարտությունների վտանգավորության գործոնը միջազգային հանրության առջև: Չկարգավորված հակամարտություններն ոչ միայն սպառնում էր խնդրի մեջ նեքաշված կողմերին, այլ նաև տարածաշրջանի երկրներին: Նմանատիպ սառեցված և չկարգավորված հակամարտություն է հանդիսանում Ղարաբաղը:


Միջազգային հանրությունը, Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին դիտարկում է որպես թերակղզու բռնակցում: Արևմուտքը շեշտում է, որ Կրեմլը օգտվելով Ուկրանինայի ճգնաժամից և երկրի թուլացումից, թերակղզում կազմակերպեց անօրինական հանրաքվե` փորձելով ապահովել միջազգային իրավունքի դրույթները: Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն պաշտպանեցին այս դիրքորոշումը, այլ նաև փորձեցին ընդհանրություններ գտնել արցախյան հակամարտության ու Ղրիմի ճգնաժամի միջև: Թուրք-ադրբեջանական քարոզչությունը փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ Երևանն գտվոլով ազգերի ինքնորոշման սկզբունքից, ձգտում է օրինականացնել Ղարաբաղի բռնակցումը Հայաստանին: Անկարայի տեսանկյունից Ղրիմի հանրաքվեն ամբողջապես հակաօրինական է և այն իր ազդեցությունը կարող է ունենալ սառեցված հակամարտությունների վրա` մեծացնելով նրանց թեժացման հավանականությունը: Թուրքիան պնդում է, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող դառնալ հանրաքվեի առարկա: Իրավիճակը ավելի է սրում Իլհամ Ալիևի հայտարարությունը, որի համաձայն միջազգային հարաբերություններում առաջին պլան է մղվում ռազմական գործոնը: Նման կերպ Բաքում փորձում է արդարացման միջոցներ գտնել հնարավոր ռազամական գործողությունների վերսկսման պարագայում: Մևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է հանդես գալ զոհի կարգավիճակում` ձգտելով շահել միջազգային հանրության համակարգը:


  Իր հերթին Երևանը չկարողացավ պահպանել քաղաքական չեզոքություն Ղրիմի հարցում` համարելով այն ազատ կամաարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ: Ցավոք սրտի հայ փորձագետների այն մտավախությունները, որ Երևանին չի հաջողվի պահպանել քաղաքական չեզոքությունն, ինչպես նա արեց վրաց-օսական հակամարտության ժամանակ, քանզի ի տարբերություն աբխազիայի և օսեթիայի, Ղրիմի ճգնաժամը աննախադեպ է և ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ:

 

Հայաստանի փաստացի, բայց ոչ դե-յուրե Ղրիմի միավորման ճանաչումը չի կարող որևէ դրական հետևանք ունենալ Երևանի ու Մոսկվայի համար: Արևմուտքը մնալու է իր համոզմունքին Ղրիմը համարելով բռնակցված տարածք և շարունակելու է Ռուսաստանի քաղաքական մեկուսացման գործընթացը: Հավանական է, որ Երևանի դիրքորոշման վրա ազդել է ոչ թե Կրեմլի ճնշումը, այլ մեր իշխանութոյւնների ցանկությունն ավելի սերտ հարաբերությունների մեջ լինել Մոսկվայի հետ: Իր հերթին Ուկրանիայի դեսպանի հետ կանչումը առաջացնելու է հայ-ուկրաինական հարաբերույունների չգնաժամ, որը սպառնալու է Ուկրաինայում բնակվող հարյուրհազարավոր մեր հայրենակիցների անվտանգությունը: Սակայն պետք է նշել, որ Կիևը ինքն է փաստացի ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին` զորքերը դուրս բերելով թերակղզուց և փորձելով պահպանել տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ:


 

Այս ամենից միանշանակ կօգտվեն Թուրքիան և Ադրբեջանը` Հայաստանին ևս մեկ անգամ ներկայացնելով ագռեսոր պետություն, որը փորձում է անօրինական հանրաքվեն դարձնել արցախյան հիմնահարցի համար նախադեպ: Որպեսզի զերծ մնալ հնարավոր քաղաքական բարդություններից Երևանը պարտավոր է նախևառաջ բարելավել հարաբերությունները  Կիևի հետ` ձգտելով տարանջատել Ղրիմի խնդիրը Ղարաբաղի ինքնորոշումից, բացի այդ իրականացնել  ակտիվ քաղաքական և քարոզչական գործողություններ` օգտագործելով իր հնարավոր ռեսուրսները, որը կօգնի չեզոքացնել թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականության բացասական հետևանքները:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից