Վերլուծական 

Ավանդ 18 % տարեկան տոկոսադրույքով, թե ֆինանսական բուրգ ՀՀ ում

analitik.am

2014 թ-ը ՀՀ-ում ավարտվեց դրամի կտրուկ արժեզրկմամբ, ինչի հետևանքով ՀՀ Բանկերը լուրջ վնասներ կրեցին,ավելի շուտ այս անգամ գերշահույթ չստացան: ՀՀ Բանկերից մոտ չորսը տարադրամի սպեկուլյացիաների պատճառով հայտնվեցին ԿԲ-ի ուշադրության կենտրոնում:





Որպես հետևանք այս ամենի ՀՀ Բանկերը դադարեցրին ազգաբնակչության վարկավորումը:Դրան ի պատասխան, ՀՀ Կենտրոնական Բանկը բարձացրեց դրամով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 20 տոկոսի, որը բնականաբար բերեց ՀՀ Ֆինանսական շուկայում դրամի ՛՛սովի՛՛  և դրանով իսկ կանխեց դրամի կտրուկ արժեզրկումը:



 


Տրամաբանորեն, ՀՀ Բանկերը պիտի վաճառեին իրենց մոտ կուտակված տարադրամը, որպեսզի դրամ ունենային և այս ամենի հետևանքով դրամը պետք է ավելի կայունանար:
Սակայն այստեղ էլ ՀՀ Բանկերը իրենց գերշահույթն ապահովելու նպատակով անցան հակագրոհի՝ ավելացնելով ՀՀ ազգաբնակչությունից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ այն հասցնելով տարեկան 18 տոկոսի դրամային ավանդի դեպքում:



Ինչպես միշտ, առաջինը ՀՀ Բանկերից այս իրադրությանը արձագանքեց ՛՛Յունիբանկ՛՛ ՓԲԸ-ն:



Այս բանկի գործունեության, ղեկավար կազմի և ընդհանրապես ծագումնաբանության մասին անցած տարի մամուլում եղան բավականին շատ հրապարակումներ,որին դեռ կանրադառնանք:

Ուղղակի հայտնենք,որ դեռևս 2009 թ-ի Ֆինանսական ճգնաժամի ժամանակ,երբ ԱՄՆ դոլարը մեկ օրում 300 ՀՀ դրամից դարձավ 400 ՀՀ դրամ, այս բանկը միակն էր,որ ստիպեց իր հաճախորդներին ՀՀ դրամով ունեցած վարկերը փոխարկել դոլարայինի և ոչ ավել,ոչ պակաս, նախկին 300 ՀՀ դրամ կուրսով,դրանով իսկ ինքը ստանալով գերշահույթ իսկ քաղաքացիները՝ 30 տոկոս կորուստ:



Այժմ էլ ՛՛Յունիբանկ՛՛  ՓԲԸ-ն առաջինն է,որ հայտարարել է կարճաժամկետ դրամային ավանդ վերցնելու մասին տարեկան 18 տոկոս տոկոսադրույքի մասին: Ստեղծված իրավիճակի վտանգավորությունը հանրությանը պարզ լինելու համար նշենք միայն մեկ փաստ՝ մինչև ֆինանսական ճգնաժամը ՛՛Յունիբանկ՛՛  ՓԲԸ-ն վարկ էր տրամադրում ՀՀ դրամով՝ տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով,իսկ այժմ ավանդ է վերցնում 18 տոկոս տոկոսադրույքով այն դեպքում ,երբ դոլարային ավանդը շարունակում է վերցնել 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով, կարծում ենք սա այն դեպքն է ,որ հստակ կարելի է ֆիքսել,որ հարցերը ավելորդ են……




Հիշեցնենք՝ analitik.am-ը նախկինում նշել էր այն մասին, որ ՛՛Յունիբանկ՛՛ -ի ավանդային պորտֆելը նվազել է մոտ 10.000.000.000 ՀՀ դրամով և այդ պատճառով էլ ՛՛Յունիբանկ՛՛-ը  ստեղծված իրավիճակից ելնելու միակ ելքը հավանաբար տեսնում է բարձր տոկոսադրույքների գրավչությամբ քաղաքացիներից ավանդ վերցնելով, սակայն այն հարցին, թե  ինչքանով են այդ ավանդները ապահովված ՛՛Յունիբանկ՛՛-ում, մենք կանրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 


Շարունակելի

 

Նույն շարքից