Վերլուծական Քաղաքականություն 

Էրդողանի Բաքվում արված հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի հետ կապված ադրբեջանական սոցմեդիա հարթակում թեժ քննարկումների առիթ է դարձել

analitik.am

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիա հարթակում ծավալված թեժ քննարկումները՝ Թուրքիայի նախագահի վերջին հայտարարության հետ կապված։ Այդ մասին վերլուծաբանի դիտարկումը՝ ստորև․

«Էրդողանի Բաքվում արված հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի հետ կապված ադրբեջանական սոցմեդիա հարթակում թեժ քննարկումների առիթ է դարձել: Հատկանշական է, ըստ որում, որ քննադատներն ավելի շատ են: Ներկայացնում եմ հանրային տրամադրությունների մասին պատկերացում ձևավորող առանձին գրառումներ և մեկնաբանություններ, որոնք կօգնեն նաև հասկանալու Ադրբեջանի ներսում տիրող իրական վիճակը:

Günay Həsənova

Քո գաղափարը նոր պատերազմ է ծնում:

Ülviyyə Əlizade

Ինչու՞ է նա քիթը խոթում ամեն տեղ կարծես ինքն է ղեկավարում Ադրբեջանը, ամեն ինչին խառնվում է:

Xatirə İsgəndərli

Ծեր շուն, քեզ ընդհանրապես ի՞նչն է հետաքրքրում: Ադրբեջանը կերաք, թալանեցիք հիմա էլ Զանգազուրն եք ուզում:

Heydər Əliyev

Մենք որդիներ չունենք, որ զոհենք ինչ-որ մեկի քմահաճույքի համար։ Սրանք մեզ նոր պատերազմի են տանում:

Namiq İbişov

Այս ամբողջ ընթացքում Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին դնել նույն իրավիճակում, ինչ Սիրիային:

Xalid Səməndərli

Ադրբեջանը Իրանի հետ որեւէ խնդիր չի ունեցել, քանի դեռ Թուրքիան չի ներթափանցել Ադրբեջան: Էրդողանը կարողացավ անել այն, ինչ ինքն ամենից լավ գիտի՝ Ադրբեջանին թշնամացրեց Իրանին Իսրայելի ուղղորդմամբ:

Զանգեզուրի միջանցքը այդ խաղի մի մասն է։

Shamo Asgerov

Պարոն Թայիբ, քո երկրի անունից պատերազմ հայտարարիր Իրանին և եթե դա քո իրավունքն է, պահանջիր վերականգնել միջանցքը: Խնդրում եմ մի ընտրեք մեր ազգը որպես զոհաբերություն ձեր «մեծ ծրագրերին»:

Həsən Nağıyev

Պարզ դարձավ, թե ինչու էր Էրդողանը եկել Ադրբեջան: Էլի լարվածություն կստեղծի, նախագահ ընտրվելուն պես սկսեց իր հին գործը:

Aytac Həsənova

Տարիներ շարունակ ասում էին Ղարաբաղը առանց ռուսի համաձայնության չենք կարող ստանալ, հիմա էլ ասում են, որ Զենգեզուրը առանց Իրանի համաձայնության չենք կարող ստանալ։

Cabir Pənahlı

Էրդողանը կրկին ուզում է աշխարհը խառնել իրար:

Hikmət Nurullayev

Իրանը հարգելի պատճառներ ունի: Ինչու պետք է Իրանը վստահի իսրայելական տիկնիկներին, ովքեր քո նման թշնամաբար են տրամադրված:

Akşin Səfiyev

Երբ է Ղարաբաղը լրիվ հետ վերցվելու: Խանքենդին, Խոջալուն, քանի հազար նահատակ զոհվեց վերջին պատերազմում: Քանի հազար եք ցանկանում զոհաբերել հիմա:

Xəyal Əsədov

Այսպես են ազգը սպանում իրենց համար հարստանալու նոր հնարավորություններ ստեղծելու համար ու էլի խեղճերի երեխաների կյանքի հաշվին:

Atabey Şemiyev

Ինչո՞ւ է Թուրքիան ավելի շահագրգռված Զանգեզուրի միջանցքով, քան որեւէ մեկը, նույնիսկ Ալիևը: Մի խոսքով ուզում է մեզ խաղալիք սարքի իր շահերի համար։

Dilare Penahlı

Էրդողանը կրկին իր ամպուլայի մեջ է: Ընդմիջումն ավարտվեց, նորից լարվածությունը մեծանում է։

Zakir Aliyev

Զանգեզուրը Իսրայելի շահերից է բխում, ոչ թե Ադրբեջանի, դրա համար էլ Իրանը դեմ է։

Zulfuqar Nesirli

Զանգեզուրը Իսրայելի պրոյեկտն է, Էրդողանի յուրաքանչյուր քայլում ակնհայտ է Իսրայելի ստրուկի պահվածքը:

Zulfiyye Dadasova

Աստված պահապան մեր ազգին ընկերոջ դիմակի տակ թաքնվող սատանաներից։ Էրդողանը սատանա է:

Günay Esedova

Ադրբեջանին տաքացրիք, թե Ղարաբաղի հարցը գյոռբագյոռ կանենք, էդքան ջահելներ կոտորվեցին։ Հիմա էլ Զանգեզուրն է ուղեղում։ Գրողը տանի քեզ:

Ruslan Mehdiyev

Էրդողանը թող գնա իր ժողովրդի մասին հոգ տանի մեր ներքին հարցերին խառնվելու փոխարեն, և իր շահերի համար Իրանի ու մեր միջև լարվածություն չստեղծի։

Aylin Hossein

Էրդողանը իսկական սուտասան է, երկերեսանի ծերունի։ Սիրիան կործանեց հիմա էլ մեր հայրենիքն է ուզում ավերել մասոնների շունը/թուլան:

Valide Manafova

20 տարի է զբաղված է աշխարհը խառնելով։ Ում ընկեր է ասել, մեջքից խփել է։ Զանգեզուրը Իսրայելի պրոյեկտն է, մեր շահն այդտեղ չկա:

Ilkin Cebrayilov

Էրդողանի հին սովորույթն է, գալ ու կռիվ գցել երկու հարևան երկրների միջև Իսրայելի հրամանով:

Babək Şirəliyev

Հեյ Էրդողան, Սիյավուշի ասած՝ անամոթներ շատ եմ տեսել, բայց քո նմանը չեի տեսել։

Xalid Məmmədov

Նայեք ինչքան է Ադրբեջանը թույլ տվել սրան, որ սա քիթը խոթում է մեր երկրի ամեն գործի մեջ։

Fatime Abbasova

Այ այսպես Ղարաբաղն արդեն զարգացրել են, հիմա էլ անցնում են Զանգեզուրին։

Dürnisə Vəliyeva

Էս շունն էր, որ Ադրբեջանին դարդը տվեց ու խառնեց իրար։ Գնացեք ձեր երկրի գործերով զբաղվեք Զանգեզուրի մասին մտածելու փոխարեն՝ սովից մարդիկ մեռնում են:

Turan Qasımov

Ադրբեջանը կործանվեց, երբ Էրդողանը ջերմացրեց հարաբերությունները Ադրբեջանի հետ: Աշխարհը խառնեց իրար, հիմա էլ Զանգեզուրում է կռիվ սարքում:

Cəfər Mehdiyev

Սատանայությունը դեմքից թափվում է։ Հասկանալի է, որ էրդողանը մեզ օգտագործում է իր քաղաքական խաղերի ու շահերի համար՝ մեզ եղբայր անվանելով:

Hesen Eliyev

Այս մարդը հաստատ Ադրբեջանը իր անձնական սեփականությունն է համարում, դրա համար ինչ ուզում ասում է ու գործիք սարքում մեզ իր սեփական խաղի համար:

Zeyneb Zeynalova

Հիմա էլ ջահելներին տարեք Զանգեզուրի համար, որը ժողովրդի հոգսերի հետ ոչ մի կապ չունի:

Musa Nagıyev

Պարզ էր, թե ինչու էր Էրդողանը գալիս մեր երկիր: Հազարավոր նահատակներ ու 10 հազար հաշմանդամ տվեցինք, Ղարաբաղը լրիվ չկարողացանք ազատագրել, հիմա էլ Զանգեզուրի հարցն են ուզում լուծեն ու նորից կոտորեն մեր ազգին։ Թող Աստված զգոնություն տա և օգնի մեր ժողովրդին:

Qurban Elesgerov

Սրա համար էիք ուզում լիքը երեխա ունենանք, որ տանեք սպանեք»:

Նույն շարքից