Վերլուծական 

Միայն «ՅունիԲանկում»է բուլատը ոսկի դառնում, հետո էլ ՝ գրավի առարկա

analitik.am
Analitik.am-ը  նախկինում անդրադարձել էր ՀՀ-ում ավանդների ամենաբարձր՝ 18 տոկոս տարեկան տրամադրող «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի գործունեությանը: Ակամայից հարցեր են առաջանում,թե ինչպես է այս տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ մնացած գրեթե բոլոր բանկերը դադարեցրել են վարկերի տրամադրումը՝ ի դեպ «ՅունիԲանկը» նույնպես գրեթե վարկ չի տրամադրում, կարողանում ներգրավվել այդպիսի տոկոսադրույքով ավանդներ և սպասարկել դրանք:


Ինչպես էլ տրամաբանենք, եթե դա հերթական ֆինանսական բուրգը չէ,ապա նշանակում է, որ  «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Վ.Աթայանն  ունի կառավարման և կադրերի ընտրման մի յուրահատուկ,դեռևս աշխարհում ճանաչում չստացած  մեթոդ, որը  գաղտնի է պահում հասարակությունից ,իսկ ընտրված կադրերն  ուղղակի աճպարարներ են և կարողանում են անել անհնարինը:


Այդպիսի մի աճպարարության՝ «Ֆոկուսի» կանդրադառնանք այս հոդվածում:  


Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ Մալաթիա Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում քննվում է քրեական գործ,  որի համաձայն Արմեն Ղայթանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Յունիբանկ ՓԲԸ-ի Երևանի Սեբաստիա 141 հասցեում գտնվող Մալաթիա մասնաճյուղում որպես ոսկերիչ «Յունիբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 134.113.432 ՀՀ դրամ:


Հարց է առաջանում՝ այդպիսի հիանալի կառավարման մեթոդ և կադրեր ունեցող բանկում ինչպե՞ս է դա հաջողվել:


Ահա թե ինչպես՝ ըստ մեղադրական եզրակացության` Ա.Ղալթաղջյանը տարբեր անձանց անունով ոսկու փոխարեն գրավադրել է սովորական բուլատ ,այդ անձիք բանկ չեն մտել,գումար չեն ստացել ,նրանց ստորագրությունները կեղծվել են,ստացված գումարները հափշտակվել են, իսկ որպեսզի ամեն ինչ շուտ չբացահայտվի,տոկոսների մարման ժամանակ ձևակերպվել են նոր վարկեր, որոնց գումարների մի մասը գնացել է վարկերի մարմանը մյուսը՝  նորից գրպանվել, և այս ամենը շարունակվել է երկու տարի:


Բնականաբար այդ ընթացքում «ՅունիԲանկը»,  ինչպես այսօր իր կայքում և գովազդային հոլովակներում, նշել է իր աննախադեպ վարկային պորտֆելի աճի և շահույթների մասին,սակայն իրականում կրել է վնասներ: Ամենազարմանալին այն է, որ այդ գործում քավության նոխազ դարձած Ա.Ղայթանջյանին օգնել են բանկի մեծ թվով աշխատակիցներ,ընդհուպ մինչև կենտրոնական ապարատից՝ «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի գլխավոր աուդիտը:


Ա.Ղայթանջյանին այս գործում օգնել են՝ մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանը,կառավարչի տեղակալ Վարոս Սարգսյանը, Գլխավոր հաշվապահ Սիրուն Գրիգորյանը, մենեջեր Ալինա Սարգսյանը, դրամարկղի վարիչ Անահիտ Գինոսյանը, հաշվապահ Անահիտ Գրիկյանը: Վերջիններս կառավարիչ Տիգրան Գրիգորյանի հրահանգով տարբեր քաղաքացիների անունով՝ առանց վերջիններիս գիտության,  Արմեն Ղայթանջյանի հետ միասին ձևակերպել են կեղծ սպառողական վարկեր,որոնցում կեղծել են քաղաքացիների ստորագրությունները:


Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը հովանավորվել և քողարկվել է «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի տնօրեն Գևորգ Դրամբյանի կողմից, վերջինս երբ իմացել է ,որ տվյալ մասնաճյուղ ստուգում է գնում ,զանգահարել և զգուշացրել է նրանց և վերջիններս դիմել են փախուստի: Իհարկե վերջնական արդյունքում այս ամբողջ խմբից ամբաստանյալի աթոռին հայտնվել է միայն Արմեն Ղայթանջյանը,դե դա բնական է մեր երկրում՝ նման գործերում միշտ մի քավության նոխազ գտնում են:


Ուղղակի այս ամենի մեջ հետաքրքրականը հետևյալն է՝ այսպիսի աճպարար աշխատակիցներ ունեցող բանկը ֆինանսական այս ճգնաժամի  ժամանակ տարեկան 18 տոկոսով ավանդ է վերցնում որ ի՞նչ անի՝   բուլատը ոսկու դիմաց վերցնի և վարկ տա՞:  Չե որ բոլորին է հայտնի,  որ բանկերի հիմնական գործառույթն  ավանդը էժան վերցնելն է և ավելի թանկով վարկ տրամադրելը, վարկն էլ իր հերթին պետք է  ապահովված լինի համարժեք գրավով,ինչպես տեսնում ենք այս դեպքում «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի վարկերը գրավով ընդհանրապես ապահովված չեն եղել, իսկ քաղաքացիների ավանդներն  ինչո՞վ են ապահովված:


 «ՅունիԲանկ» ՓԲԸ-ի մյուս աճպարար կառավարիչներին  և ընդհանրապես կադրերին   կանրադառնանք առաջիկայում:




Շարունակելի
 
 

Նույն շարքից