Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Նացիզմի հաղթարշավը Եվրոպայում թափ է հավաքում. Տուսկը զգուշացնում է Լեհաստանի սեպարատիզմի վտանգի մասին

analitik.am

Հունվարի սկզբին իր հարցազրույցներից մեկում Եվրախորհրդի նախագահ և Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը նշեց, որ Լեհաստանը կարող է Եվամիությունից դուրս գալու մասին որոշում կայացնել, եթե այդ երկիրը սուբսիդիա ստացողից դառնա ԵՄ դոնոր երկիր: Համենայն դեպս, նման տրամադրություններ արտահայտեցին Լեհաստանում ներկայումս իշխող ազգայանական պահպանողականները: Հարկ է նշել, որ Տուսկն անձնապես շահագրգռված է Լեհաստանի ներկայիս իշխանությանը վատաբանելով, քանի որ տարաձայնություններն աննախադեպ խորն են: Բավական է նշել, որ Լեհաստանը միակ երկիրն էր, որ դեմ էր Տուսկի նախագահությանը ԵԽ-ում, իսկ այդ երկրի հակահետախուզության գերատեսչությունը Տուսկին մեղադրեց Ռուսաստանի հետ գործակալական կապ ունենալու մեջ:

Այնուամենյանիվ, ԵՄ-ի սահմաններում ակնհայտորեն աճում են անջատողական տրամադրությունները, որոնք բավականին հիմնավորված հիմքեր ունեն: Անցած տարվա նոյեմբերին նույն Լեհաստանում տեղի ունեցած աննախադեպ երթը միավորել էր 60 հազար ազգայնականի, որոնց հիմնական ուղերձները չէին հանդուրժում Եվրոպական լիբերալ դեմոկրատական հունը: Սրա հետ մեկտեղ, ազգայնականներն ավելի տեսանելի են դառնում ամբողջ մայրցամաքում: Ավստրիայում նացիստները իշխանության են եկել, Գերմանիայում երկրորդ համաշխարհայինից հետո աաջին անգամ ազգայնականները Բունդեսթագում են ներկայացված: Ֆրանսիայում ազգայնականները նախագահի հիմնական մրցակիցներն են: Սկանդինավյան երկրներում տեղի են ունենում դեռևս փոքրաքանակ, բայց պարբերական բնույթ կրող նացիստական երթեր: Հունվարի կեսերին Շվեդիայում տասնհինգ ազգայնական ձերբակալվեց՝ չարտոնված ցույցի ու ոստիկանության հետ բախումների արդյունքում: Այս ամենով հանդերձ Եվրոպայի արևմուտքի հիմնական խնդիրն անշուշտ Բրեքզիտն էր:

Արևելյան Եվրոպայում իրավիճակը վաղուց է շեղվել դեպի աջ: Ներգաղթյալների հոսքին ընդդիմացող քաղաքականություն են վարում Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի իշխանությունները: Փոքր ինչ ավելի մեղմ տոնայնությամբ, սակայն նույն դիրքերից են հանդես գալիս նաև խորվաթներն ու բուլղարացիները: Թեպետ, ներգաղթյալների հոսքը, անշուշտ, բավականին լուրջ շարժառիթ է ազգայնականության զարթոնքի համար, այնուամենայնիվ միակը չէ. Արևելյան Եվրոպան բողոքում է արևմտյան հարևանների հետ աշխատավարձերի մասով անհամաչափությունից, շատերը որպես դժգոհության առիթ նաև նշում են հոգևոր արժեքների կորուստը:

Օվկիանոսից այն կողմ նույնպես իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Թրամփի կապերը նացիստների հետ դեռ չեն հասցրել լքել ԶԼՄ-ների էջերի, երբ պարզվում է, որ Իլլինոյս նահանգում Հանրապետական կուսակացության կողմից առաջադրված թեկնածուն, ըստ ամենայնի, լինելու է Ամերիկյան Նացիստական կուսակցության նախկին առաջնորդ Արթուր Ջոնսը. Մի մարդ, ով չի ընդունում Հոլոքոստն՝ այն անվանելով ընդամենը շորթման ու ռեկետի համակարգ:

Իրականում, անշուշտ, այս սոցիալական տրանսֆորմացիաների հիմնական պատճառները տնտեսական են: Եկամուտների բևեռացումը, շուկաների աճի պոտենցիալի սպառումը կրճատում են լայն զանգվածների եկամուտները՝ դրդելով նրանց ծայրահեղական ընդդիմադիր հայացքներին հետևելու: Ներկայիս դոմինանտ լիբերալ դեմոկրատական գաղափարախոսությանը գալիս է փոխարինելու ազգայնականն ու նացիստականը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից