Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի չորրորդ նախագահությունն արդեն սկսում է նմանվել տխուր ու երկար քայլերթի. Bloomberg

analitik.am

Այն մարդը, ով խուրհուրդ է տվել Վլադիմիր Պուտինին փոխել իր ծրագրերը և այցելել Կեմերովո, որտեղ մարտի 25-ին տեղի ունեցավ ողբերգական ելքով հրդեհը, ամենայն հավանականությամբ, ցանկացել է, որ լավ արդյունք լինի: Ողբերգությունից անմիջապես հետո Կրեմլը սուգ չհայտարարեց և դա արեց միայն Պուտինի Կեմերովո այցից հետո: Սակայն սիբիրյան քաղաք այցի ժամանակ Պուտինը հեռու էր պահում իրեն սգացող քաղաքացիներից՝ այդ կերպ ցույց տալով այն խորն անդունդը, որը կա իր ստեղծած համակարգի և այդ համակարգի կողմից կառավարվող ժողովրդի միջև: Նման եզրակացությունների է հանգում Bloomberg-ի հեղինակներից Լեոնիդ Բերշիդսկին: «Եթե այլակարծությունը ճնշելու Կրեմլի ունակությունը չլիներ, ապա այդ հսկայական անդունդը մեծ հնարավորություն կտար Պուտինի քաղաքական հակառակորդներին »:

Կեմերովոյում անցկացված չթույլատրված ցույցը և Պուտինի այցը նկարագրելիս հեղինակը նկատում է. «Ինչպես բոլորը Կեմերովոյում, այնպես էլ Պուտինը գիտի, թե ինչն է ողբերգության պատճառը: Պուտինը պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասեց, որ առանց փողի տեղեկանք չեն ստորագրի, իսկ եթե փողը տվել ես, ապա ամեն ինչ կստորագրեն, ահա թե ինչում է դժբախտությունը: Պուտինը շատ լավ գիտի, թե ինչքան կոռումպացված է իր ստեղծած համակարգը՝ ցածրից մինչև ամենաբարձր պաշտոնական օղակները թաղված են կաշառակերության մեջ: Սակայն հարցն այն է, որ ոչ Կեմերովոյի քաղաքապետի, ոչ մնացած պաշտոնյաների մոտ Պուտինը կատարվածի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Նա խոսում էր այնպես, ինչպես կխոսեր յուրաքանչյուր քննադատաբար մտածող քաղաքացի:

Այս ամենի արդյունքն ընդհանուր ողբերգությունն է, որում ոչ մեկին պետք չի մեղադրել, ինչպես նաև տեսանյութեր  և լուսանկարներ անելու հնարավորությունների մեծ ցուցակ, որը Պուտինն անշեղորեն կատարում է: Այդ ցուցակում, սակայն չկան ցնցված ամբոխի հետ հանդիպումներ, ինչպես նաև անկեղծ մտորումներ այն մասին, թե ինչն է պետք փոխել համակարգային մակարդակում: Պուտինի չորրորդ նախագահությունն արդեն սկսում է նմանվել տխուր ու երկար քայլերթի»,- եզրափակում է հեղինակը:

 

Նույն շարքից