IT Գիտություն Հասարակություն 

Մարդկային մեզով գործող սմարթֆոնի մարտկոց

analitik.am

Բիլ և Մելինդա Գեյթսերի անվան հիմնադրամի հիմնական առաքելությունն է 3-րդ աշխարհի երկրներում բարելավել մարդկանց կենսապայմանները։

 

Տրամադրելով համապատասխան ֆինանսավորում՝ նրանք քաջալերում են գիտնականներին ջրային զգալի պաշարներ չունեցող երկրների համար ստեղծել այլընտրանքային զուգարաններ, ինչպես նաև մարդու մնացորդները վերածել ինչ-որ օգտակար բանի։

 

Ինչպես նշում է Business Insider-ը, այժմ հիմնադրամը ֆինանսավորում է բիրտանացի մի խումբ գիտնականների, ովքեր ստեղծել են մարդու մեզն էլեկտրաէներգիայի վերածող տեխնոլոգիա։ Արդյունքում՝ այդ էլեկտրաէներգիան հնարավոր է օգտագործել սմարթֆոնների մարտկոցների լիցքավորման համար։

 

Տեխնոլոգիան գործում է Microbial Fuel Cell կոչվող կլոր սարքի միջոցով, որում առկա են մեզից էլեկտրաէներգիա ստացող միկրոօրգանիզմներ։ Մեզն անցնում է տարբեր խողովակների միջով, որոնցում ևս կան անհրաժեշտ միկրոօրգանիզմներ։

 

Ստորև ներկայացված տեսանյութում գիտնականը մանրակրկիտ բացատրում է, թե ինչպես է տեխնոլոգիան գործում։

Նույն շարքից