Հայաստան Քաղաքականություն 

Գյուղերում Մշակույթի տներում հարսանիքներ են անում, իսկ 100 աշակերտի համար դպրոցում սովորում է 3 աշակերտ

analitik.am

Որտեղ ենք մենք խրախուսում աշխատանքը, որ գյուղում, որտեղ միայն ծերեր են ապրում, որ մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն արտագաղթել են: Այսօր` նոյեմբերի 14-ին, խորհրդարանում 2019 թվականի բյուջե նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը` հավելելով` մինչև փաստաթղթի առանցքում գաղափարախոսություն դնելը, պետք է հասկանալ, թե ինչ կա:

Պատգամավորի խոսքերով, այսօր կան դատարկվող և դատարկված գյուղեր, իսկ եթե աշխատանքը խրախուսվում է, սակայն աշխատողներ չկան, գործը մնում է կիսատ, նույնը կարելի է ասել նաև մանր ու միջին բիզնեսի մասին. «Մարզերում չկան երիտասարդներ, ովքեր կզբաղվեն բիզնեսով, ում համար է այս ծրագիրը: Բյուջեում ամրագրված է կարևոր դրույթ, որ մարզերում մանր ու միջին բիզնեսով զբաղվողներն ազատվում են հարկերից: Ասեմ, որ այս օրենքն արդեն կար, ուղղակի մարզերում չկան մանր ու միջին բիզնեսով զբաղվողներ»:

Տիկին Առաքելյանի խոսքերով, կարևոր է հայրենադարձության խնդիրը: Նրա խոսքերով, սահմանամերձ գյուղերում ապրողներ ունենալու համար պետք է լրջորեն մտածել հայրենադարձության մասին, ինչը չի վերաբերում միայն սփյուռքահայերին, քանի որ վերջին տարիներին մեծ թվով երտասարդներ են հեռացել Հայաստանինց, ովքեր պետք է լավ հասկանան, թե ինչ արտոնություններ կունենան, եթե վերադառնան Հայաստան, նրանք պետք է իմանան, թե  Հայաստանում իրենց ինչ է սպասվում, ինչ է ունենալու, ինչ աջակցություն է ստանալու. «Հուսով եմ, որ շուտով կունենանք հայրենադարձության մասին լուրջ հայեցակարգ, որն իսկապես արտագաղթածների համար ներշնչելի կլինի»:

Պատգամավորը նշեց, որ այսօր գյուղեր կան, որտեղ կառուցվել է 100 կամ 200 աշակերտի դպրոց, սակայն այնտեղ սովորում է մի քանի աշակերտ: Տիկին Առաքելյանը նշեց, որ ինքը մշակույթի մարդ է, կողմ է դպրոցներ ունենալուն, սակայն պետք է հասկանալ, թե ինչպես գործել: Նա որպես օրինակ նշեց Փոքր Սեպասար գյուղի մասին, որտեղ կառուցվել է 100 աշակերտի համար դպրոց, սակայն սովորում է 3 աշակերտ. «Կամ Մշակույթի տները: Եթե գնաք գյուղեր, կտեսնեք գեղեցիկ, վերակառուցված Մշակույթի տներ, որոնք չեն ծառայում իրենց նպատակին, այնտեղ առավելագույնը հարսանիքներ են տեղի ունենում»:

Առաքելյանի կարծիքով, պետք է ներգաղթի լուրջ հայեցակարգ ունենալ, աշխատատեղեր ստեղծել գյուղերում, ինչի արդյունքում բնակիչների թիվն էլ կավելանա, դպրոցներում աշակերտներն էլ  կշատանան:

 

 

Նույն շարքից