Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Դեբատները ևս մեկ անգամ ցուցադրեցին նոր ԱԺ-ում ի դեմս ՀՀԿ-ի, կառուցողական ընդդիմության ներկայության կարևորությունը

analitik.am

Նախընտրական քաղաքական դեբատների արդյունքում՝

2018թ. դեկտեմբերի 9-ի պառլամենտական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների դեբատների արդյունքների հիման վրա պարտքս եմ համարում կիսվել որոշ առաջարկներով, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական գլխավոր մարմնի՝ նոր Խորհրդարանի ներսում մրցակցության և երկխոսության արդյունավետ հարթակի ստեղծման միջոցով ժողովրդավարական զարգացման ղեկավարմանը և մեր պետության անվտանգության ապահովմանը: Իմ դատողությունները հենված են և նախագահական, և խորհդարանական իշխանական մոդելներով ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Իսրայելի պետությունների խորհրդարաններում իրական ժողովրդավարության նվաճումների և դասերի, ինչպես նաև Հայաստանում ներկա նախընտրական կամպանիայի քաղաքագիտական մոնիթորինգի հիման վրա:

Ժողովրդավարության խնդիրներն ուսումնասիրող ժամանակակից քաղաքական գիտության մեջ, որոշումներ ընդունելու վրա ազդելու ունակ այլընտրանքային քաղաքական սուբյեկտների առկայությունը ժողովրդավարական պետական կառուցվածքի առանցքային բնութագիրն է:

ՀՀ Խորհրդարանի ներկա ընտրությունների էական առանձնահատկությունն այն է, որ լիազորությունները վայր դրած Ազգային Ժողովում ներկայացված հայ հանրության քաղաքական հետաքրքրությունները ներկայացնող բոլոր խմբերը, ինչպես նաև նոր քաղաքական կազմակերպությունները, մասնակցելով նախընտրական կամպանիային՝ հռչակում են իրենց նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:

Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է նկատել, որ ընդվզող շարժման բավական մեծ զանգվածայնության պայմաններում «թավշյա հեղափոխությունը», ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների կողմից զենք չկիրառելու չհայտարարված հանրային համաձայնության արդյունքում, ավարտվեց իշխանության անարյուն փոխանցմամբ: Հատկապես կարևոր էր այդ քաղաքական հակամարտության կողմերի կողմից արյունահեղությունից խուսափելը հայկական պետականության վերածննդի 100-ամյակի տարում համաշխարհային հայության կողմից Ցեղասպանության զոհերի միացյալ հիշատակման նախօրեին:

Հայաստանի երիտասարդ հայկական ժողովրդավարության, ինչպես նաև դեպի ժողովրդավարություն գնացող այլ հասարակությունների առջև կանգնած հիմնական նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանին սատարող ուժերը, ինչպես և ընդդիմությունը, կոչված են ապահովել երկրի արդյունավետ կառավարումը: Այդ նպատակների, որոնց առաջնայնությունն ընդգծում են պառլամենտական ժողովրդավարության բոլոր սուբյեկտները և Նիկոլ Փաշինյանի առաջնորդության տակ գտնվող նոր ուժերը և ընդդիմությունը, դրանց թվին են պատկանում՝ դաշնակիցների և գործընկերների հետ հավասարակշռված համագործակցության հաշվին միջազգային անվտանգության արդյունավետ քաղաքականությունը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը, ժողովրդավարական իշխանությունների հաշվետվողականությունը ժողովրդի առջև, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, տնտեսության մեջ կայուն տեխնիկա-տեխնոլոգիական առաջընթացը, խոսքի ազատության ապահովումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, Համաշխարհային հայության համախմբումը:

Ինչպես հայտնի է, ժողովրդավարությանը չավարտված անցմամբ Հայաստանի նման պետություններում իրական ժողովրդավարությունն առաջ մղելու գործում բացառիկ բարձր է քաղաքական ընդդիմության դերը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական ռեբրենդինգի սկսված գործընթացը՝ իր սխալները հանրայնորեն ընդունելով և դրանցից կառուցողական դասեր քաղելով:

Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական կուսակցությունների առաջնորդների միջև կայացած հանրային քաղաքական դեբատները ևս մեկ անգամ ցուցադրեցին Ազգային Ժողովի նոր կազմում, ի դեմս՝ ռեբրենդինգի ճանապարհը բռնած Հանրապետական կուսակցության, կառուցողական ընդդիմության ներկայության կարևորությունը:

Հենց իրենց ինքնաքննադատության մասին հայտարարող՝ Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր ուժերի հետ կառուցողական քաղաքական մրցակցությունը, ելնելով ժողովրդավարական իշխանության փոխանցման համաշխարհային փորձից, կարող է բերել Հայաստանում ժողովրդավարության համակարգային առաջ մղման գործընթացի քաղաքական ղեկավարման բարելավմանը:

Երեկվա հանրային դեբատների արդյունքներից ելնելով՝ մեզ անհրաժեշտ է ապավինել ընտրողների ողջամտությանը և բարի կամքին, ինչպես նաև քաղաքական ընտրանու կոմպետենտության և    հայկական հասարակության իրական ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության երաշխավորված անվտանգ զարգացման համար պատասխանատվության վրա:

 

Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Նույն շարքից