Բարի օր Հասարակություն 

Քաղաքական գործիչների զգալի մասը ֆեյք նյուզ է տարածում ու մանիպուլյացիա անում, իրանցով ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է․ Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Յուրաքանչյուր ԶԼՄ ունի, այսպես ասած, անանուն աղբյուրներ, որոնց ոչ մի դեպքում չի բացահայտի: Դրանք ոչ ֆեյք, իրական մարդիկ են, ովքեր տալիս են տեղեկություններ տարբեր հարցերի շուրջ, որոնք իշխանության մեջ ներգրավված անձինք փորձում են թաքցնել կամ այդ պահին չհայտնել: Հիմա, պատկերացնենք իրավիճակ, երբ ԶԼՄ-ն՝ հղում անելով իր անանուն աղբյուրին տալիս է տեղեկություն, որը ճիշտ է, բայց ԶԼՄ-ն ապացուցելու լծակ չունի, միևնույն ժամանակ, ձեռնտու չէ ինչ-որ պետական մարմնի, այդ տեղեկությունը որակվո՞ւմ է որպես մանիպուլյացիա, ԶԼՄ-ին կանչո՞ւմ են ԱԱԾ:

Իրավիճակ 2. Ինչ-որ փորձագետ, քաղաքագետ և այլն հայտնում է իր կարծիքն այս կամ այն հարցի շուրջ, որը կարող է պարունակել տեղեկություն, որը ճշտված չէ կամ սուտ է: ԶԼՄ-ն ունի՞ պարտավորություն ճշտելու այս կամ այն անձի հայտարարությունը ճիշտ է, թե՞ ոչ, պատասխանատվություն կրո՞ւմ է այլոց կարծիքների համար, արդյոք հրապարակելով տարբեր մարդկանց կարծիքներ ԶԼՄ-ն մանիպուլյացիա է անում:

Իրավիճակ 3. ԶԼՄ-ն հրապարկում է վերլուծական նյութ, որտեղ հեղինակը համադրելով որոշ իրավիճակներ գալիս է, օրինակ, այն եզրահանգմանը, որ իշխանությունը ժողովրդին խաբում է, թվեր է կեղծում, վատ է կառավարում և այլն: Սա նույնպե՞ս մանիպուլյացիա և ֆեյք նյուզ է, և արդյոք ԶԼՄ-ին հյուր է գալիս ԱԱԾ-ն:

Այսպիսի հարյուրավոր իրավիճակներ կարելի է թվարկել: Մինչ այդ շատ կարևոր է նախ հասկանալ.

1. Ի՞նչ է նշանակում մանիպուլյացիա

2. Ի՞նչ է նշանակում ֆեյք, ֆեյք նյուզ

3. Եվ ամենակարևորը՝ կոնկրետ ի՞նչ օրենքով է կարգավորվում մանիպուլյացիայի, ֆեյք նյուզի դեմ պայքարը և առհասարակ նման պայքար կարո՞ղ է լինել, թե՝ ո՞չ:

4. Ինչի՞ հիման վրա պետք է հենց Ազգային Անվտանգության Ծառայությունը զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով:

5.Քաղաքական ուժերի ու գործիչների զգալի մասը ֆեյք նյուզ է տարածում ու մանիպուլյացիա անում, ի դեպ, ստաբիլ, իսկ իրանցով ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է:

Ամենակարևոր հարցը մնում է այն, թե ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը ժողովրդավարության հետ: Ըստ էության, իհարկե, լավ է, որ լինի միայն ճիշտ, փաստերի վրա հիմնված ինֆորմացիա, բայց քանի որ դա գործնականում անհնար է՝ մարդկային հասարակության մոտ չի լինում այդպես, լուրջ մտավախություն ունեմ, որ այս ամենը կարող է վերածվել ուղղակի անցանկալի օգտատերերին, ԶԼՄ-ներին և բլոգերներին լռեցնելու փորձի:

Հ.Գ. Ի վերջո, համացանցի տիրույթում ֆեյքերի դեմ պայքարը մի տեսակ զավեշտալի էլ է, քանի որ մարդիկ ուղղակի այլ երկրներում կարող են բացել 100-ավոր ֆեյքեր ու կեղծ ինֆոներ տարածել, այդ դեպքում ՀՀ ԱԱԾ-ն ի՞նչ է անելու, դիմելո՞ւ է այլ երկրների հատուկ ծառայություններին, որ հայտնաբերե՞ն»։

Նույն շարքից