Գլխավոր Հասարակություն 

ԿԲ պարզաբանում է, թե ինչու է 5000 դրամանոցի դարձերեսին մահմեդական կառույց պատկերված

analitik.am

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեսնելով ՀՀ նոր թողարկված 5000 դրամանոցը,. անակնկալի է եկել․ «Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է»։

Հուշարձանագետի խոսքերով, ուրվանկարում պատկերված է քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկը՝ 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում։

Այս կապակցությամբ Analitik.am-ը զրուցեց Կենտրոնաբանակ բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայություն պետ Հարություն Բերբերյանի հետ, ով նշեց, որ Կենտրոնական բանկը, թողարկելով թղթադրամները տալիս է այդ թղթադրամի նկարագրությունը՝ գույները, դիմանկարում ինչ է պատկերված։

Անդրադառնալով 5000 դրամի՝ նա նշեց, որ դա Վիլյամ Սարոյանի դիմանկարն է, որի ֆոնին հատվածներ են վերջինիս «Նռնենիներ» պատմվածքից, գրքերի նկարազարդումներ, հայկական լեռների ու նռնենիների պատկերներ։ Իսկ պատկերը Բաղեշի հինավուրց համայնապատկերն է, որը վերցված է 20-րդ դարի ամենահայտնի համայնապատկերներից մեկի լուսանկարը։

Պարոն Բերբերյանի խոսքերով, նոր թղթադրամների թողարկման համար անցկացվում է մրցույթ և ՀՀ ԿԲ Գեղարվեստական խորհուրդը մրցույթի արդյունքները որոշում, հաստատում և ընտրում է, թե ներկայացված որ թղթադրամն է շրջանառվելու․ «Նույնիսկ եղել են այնպիսի դեպքեր, երբ մի տեղից ընտրվել է դիմերեսը, իսկ մյուս տեղից՝ դարձերեսը, դա հավաքական աշխատանք է»,- նշեց Պարոն Բերբերյանը:

Հարություն Բերբերյանը կարծում է, որ պետք չէ այն հուզական դաշտ տեղափոխել։

Նշենք, որ ՀՀ նոր թողարկված 5000 դրամանոցի դիմերեսին պատկերված է Վիլյամ Սարոյանի դիմանկարը, իսկ դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում, որի ֆոնին վերջինիս նախնիների ծննդավայր Բեղեշի 20-րդ դարի սկզբի համապատկերն է։

Նույն շարքից