Հասարակություն 

Այսօր մի քայլ էլ կանեմ երազանքիս ճանապարհին. Նախագահի խորհրդական

analitik.am

Միասին լինելու Արցախ

Մի ամիս առաջ գրել էի մի նյութ՝ «վախեր և երազանքներ»: Խոսքը միասնական մի պատկերի մասին էր, որը երազում եմ տեսնել օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի մարզադաշտում: Դրանից հետո տեղի ունեցած քննարկումներից հասկացա, որ իրականում մեր հին ու նոր քաղաքական գործիչների մի էական մասն ապրում է վախերով, ու քչերն են, որ ապրում են երազանքներով: Սա է իրականությունը:

Այսօր մի քայլ էլ կանեմ երազանքիս ճանապարհին։ Մի անգամ էլ կփորձեմ ու հրապարակավ կդիմեմ Հայաստանի և Արցախի ներկա ու նախկին բոլոր նախագահներին, բոլոր վարչապետերին ու Աժ բոլոր նախագահներին՝ հնարավորինս անել ներկա գտնվելու 7-րդ Համահայկական Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Եկե՛ք Արցախ, պարոնայք։ Միասի՛ն եկեք։

Առավել վստահ եմ, որ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Անդրանիկ Մարգարյանն ու Լեոնարդ Պետրոսյանը և Արթուր Մկրտչյանը և Կարեն Բաբուրյանը միայն կողջունեին այս երազանքը, կնայեն հեռվից ու կժպտան բոլորին։ Հուսամ, որ մեր Վեհափառներն էլ ամեն օր իրենց աղոթքներում մաղթում են, որ մեր երազանքները կյանքի կոչվեն։

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան

Նույն շարքից