Քաղաքականություն 

Հասարակության մի զգալի հատվածը մերժում է նախկիններին, իսկ մյուս հատվածը սկսել է մերժել Նիկոլին. Քաղաքագետ

analitik.am

Նեգատիվ, թե պոզիտիվ օրակարգ

---------

Հայաստանի քաղաքական կոլեկտիվ միտքը չի կարողանում նեգատիվ օրակարգից անցում կատարել պոզիտիվ օրակարգի։ Սկսած 1991-ից մենք ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բան մերժում ենք։

Սկզբնական շրջանում մերժում էինք Սովետական Միությունն ու կոմունիստներին և զգուշանում նրանց վերադարձից։

Հետո մերժում էինք ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանին։ Հետո Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու հանրապետականներին։

Հիմա հասարակության մի զգալի հատվածը մերժում է նախկիններին, դատավորներին, հարուստներին որպես այդպիսին, "հին փչացած սերունդը", ղարաբաղցիներին, Ռուսաստանը, իսկ մյուս հատվածը սկսել է մերժել Նիկոլին, "զոմբիներին", Արևմուտքը, "սորոսականներին", "լակոտներին", "այլասերվածներին" և այլն։

Մենք բոլորս ինչ-որ մեկին մերժում ենք ու դրա համար ինքներս էլ ենք ինչ-որ մեկի կողմից մերժվում։ Դա կառուսել է, որը դեռ չի կանգնել։

Նեգատիվ օրակարգը դառնում է միակն այն ժամանակ, երբ չի լինում իրական օրակարգ։

"Նախկինները" չունեին օրակարգ, "նորերը" նույնպես չեն կարողանում պոզիտիվ օրակարգ առաջարկել, բոլոր առաջարկները կամ զտում են, կամ ունեզրկում, կամ պատով տալ, իսկ լավագույն դեպքում կաշառել՝ թոշակ կամ աշխատավարձ բարձրացնելու տեսքով, այնինչ պետք է բարձրացնել կենսամակարդակը, ինչը պոզիտիվ ծրագրի և հանրային համերաշխության արդյունքում է լինում։

Հիմա պայքարը մեղմ և հուժկու մերժողների միջև է գնում, վաղը գալու են մերժողներին մերժողները, նաև՝ նրանց պատժողները։

Որպեսզի հաջորդ իշխանությունը լինի "չմերժող", այլ առաջարկող, պետք է սկսել օրակարգի ձևավորումից։

Օրակարգը՝ դարակում դնելու համար, որովհետև մերժողը մերժման իներցիայից չի կարող դուրս գալ, նաև չեն թողնի՝ դա է եղել իշխանության գալու պայմանը։

Կա դարակում դնելու ժամանակը, կա դարակից հանելու ժամանակը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից