Բիզնես 

Հայաստանում օրեցօր տեղական հավկիթներ կհայտնվեն

analitik.am

Հայաստանում օրեցօր պետք է վերադառնան տեղական հավկիթները: Այդ մասին հայտնել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ Միության թռչնաբուծական ֆաբրիկաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ 01 դասի հավկիթի (սովորաբար ամենատարածվածը) մանրածախ գինը կկազմի 63 դրամից ոչ ավելի, 02՝ 65 դրամ, 03 (խոշորագույն տեսակ, հանդիպում է հազվադեպ)՝ 67 դրամ: 0 եւ 00 դասի հավկիթները(ամենափոքր) կվաճառվեն համապատասխանաբար 58 և 50 դրամով (առավելագույնը տարբերությունը՝ 1-2 դրամ): «Սկզբում, շուկայում կգերակշռեն սովորականից  փոքր հավկիթները, քանի հավկիթներ արտադրության շրջանում մեծ թվով երիտասարդ հավեր կներմուծվեն», - ասել է Ստեփանյանը: Հավերը կվաճառվեն 1400 դրամով, իսկ պլաստմասե ափսեում՝ 1500 դրամով: «Մենք այս համաձայնությունը դավադրություն չենք համարում, քանի որ այն ուղղված չէ սպառող դեմ: Սահմանվել է ոչ թե ստորին, այլ վերին սահման»,- հայտարարել է Ստեփանյանը:


Հայաստանում հավկիթի շուկան նմանվեց  ֆոնդային բորսաներին. վախենալով հերթական փլուզումից (2010թ.-ի գերարտադրությունից հետո), յուրաքանչյուր թռչնաբուծարան ինքը նվազեցրեց արտադրությունը, և օգտակար գլխաքանակի հին ֆոնդի սպառումից հետո, ավելի քիչ էր նոր հավ գնում: Բայց եթե 2010 թ.-ին հավկիթի պահանջարկը զգալիորեն ցածր էր թռչնաբուծական տնտեսություններում կուտակված պաշարներից, ապա այս տարի, ընդհակառակը. Հայասատանում ավելի շատ ձու սպառվեց, քան սովորաբար լինում է ամռանը: «Առաջին հերթին, ավելի շատ զբոսաշրջիկներ ունեցանք, մեր հարցմամբ դա հաստատվեց պաշտոնական տվյալներով: Երկրորդ, ավելի քիչ թվով հայեր ամառային արձակուրդին արտերկիր մեկնեցին», - պարզաբանել է Ստեփանյանը:


Թռչնաբուծարանները զղջացին, որ չգուշակեցին շուկայական միտումը, և սկսեցին համալրել գլխաքանակը: Ճիշտ է, երիտասարդների ձվարտադրությունը սկսվում է 20 շաբաթ հետո, իսկ այդքան սպասել թռչնաբույծները չէին կարող: Հետևաբար, գնեցին 60 - 70 օրական երիտասարդ հավերի, որոնք պետք է «հասունանային» նոյեմբերի (հասուն հավերի փոխադրումը երկարա հեռավորությունների վրա անվտանգ չէ դրանց համար): Գնում էին այն երկրներում, որտեղ կարող էին վաճառելուց  առաջ թերսնել: Հետևաբար, ձվարտադրությունը սկսվելու էր 10 օր ուշ:


Այսպես թե այնպես ժամեկտը մոտեցել է, ու օրեցօր խանութներում իրանական հավկիթներ կհայտնվեն: Ըստ էության, արդեն հայտնվել են, սակայն խոշոր ընկերությունները մոտ մեկ ամիս առաջ գյուղատնտեսության նախարարին խոստացան, որ երկրում պակասուրդ թույլ չեն տա: Խոստումը պահելու և ժամանակ շահելու համար նրանք արտերկրից հավկիթ ներմուծեցին, որոնք մեկ-երկու օրում պետք է իրացնեն, մինչև որ նոր հավերի ձվարտադրության ժամանակը հասունանա:


Նոր տարվա շեմին ամեն բան կարգին կլինի, սակայն հետ մի «բայց» կհայտնվի: Ընկերությունները մոտավորապես որոշել են, ընդհանուր որքան հավ պետք է ձեռք բերեն շուկայի բացը լրացնելու համար: Սակայն ո՞վ կցանկանա մրցակցից քիչ արտադրել: Մեկը պայմանավորվածից 5000-ով ավել է գնել, մյուսը՝ 10 000, արդյունքում «առաջարկի ու պահանջարկի» հավասարակշռությունը 30-40 հազարով կարող է տատանվել: Նշանակում է, հաջորդ տարի կարող է լինել թեեւ փոքր, բայց գերարտադրություն:

Նույն շարքից