Քաղաքականություն 

«Ոչ մի իշխանություն չի կարող գնալ հողեր հանձնելու ճանապարհով». վերջերս հաճախ ենք լսում այս հայտարարությունը, բայց «մոռանում» են խոսել շարունակության մասին․ Գևորգյան

analitik.am

««Ոչ մի իշխանություն չի կարող գնալ հողեր հանձնելու ճանապարհով». վերջերս հաճախ ենք լսում այս հայտարարությունը տարբեր շրջանակների կողմից, բայց «մոռանում» են խոսել շարունակության մասին, այն է՝ «եթե ժողովուրդը չուզի»:

Այս հարցում մենաշնորհը թերևս վարչապետինն է, ով հողերի թեմայով մշտապես ասում է, որ չի կարող ժողովրդի կամքին հակառակ նման բան լինել:

Իսկ միթե արցախյան պայքարի վարկաբեկումը, ժողովրդի մեջ այդ պայքարի մարդկանց նկատմամբ թշնամական տրամադրությունների ստեղծումը, ազատամարտի մասին ստի և կեղծիքի քարոզչությունը, երկիրը ԼԳԲՏ-ներով լցնելն ու դրանց իրավունքների գերակայության անհրաժեշտության քարոզը, ի դեմս Ստամբուլյան կոնվենցիայի, արդյոք այն գործիքակազմը չէ, որով այս իշխանությունը ձգտում է ժամ առաջ ունենալ այնպիսի տրամադրություններով հասարակություն, որի համար միևնույն է լինելու հողերը կհանձնեն թե ոչ:

Հ.Գ. Մեր ժողովուրդը արժանի է արդարության, անվտանգության և բարեկեցության, ոչ թե հուսախաբության և խաբկանքի»։

Գևորգ Գևորգյան

Նույն շարքից