Իրավական 

Դատարանների մեծ մասը նոտարի պարտականություն են կատարում. Գարիկ Գալիկյան

analitik.am

2019 թվականաի մարտի 12-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում Լոռու մարզի Դսեղ գյուղի հրապարակում, տվյալ գյուղի բնակիչներ Շահեն Քոչարյանն ու Պետրոս Քոչարյանն ավտոմեքենաների ոչ ճիշտ երթևեկելու հարցի շուրջ վեճի են բռնվել: Այդ ամենից հետո տուժող կողմը՝ Պետրոս Քոչարյանը բողոք է ներկայացրել, որի հիման վրա ձերբակալել են Շահեն Քոչարյանին և ըստ դատարանի վճռի, Շահեն Քոչարյանին մեղսագրվում է հանցավոր արարք՝ նախատեսվաղ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Նշենք նաև, որ մեղադրյալ Շահեն Քոչարյանը պնդում է, որ չի դանակահարել վերոնշյալ անձին, ինչպես նաև ասում է, որ մեղադրող կողմ է իրեն հարվածներ հասցրել և կոտրել մեքենան:

Շահեն Քոչարյանը, արդեն 14-րդ օրն է հացադուլի մեջ է, և պահանջում է գործի օբյեկտիվ և ոչ միակողմանի քննություն:

Analitik.am-ի հետ զրույցում, այս գործով զբաղվող «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Գարիկ Գալիկյանն ասաց, որ ըստ նախաքննության մարմնի, իր պաշտպանյալին՝ Շահեն Քոչարյանին մեղադրանք են առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, այսինքն, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելը՝ խուլիգանական դրդումներով. «Այդ ամենից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Շահեն Քոչարյանին կալանավորելու համար, այնուհետ ևս մեկ անգամ 2 ամսով նրան կալանավորել են և 2 ամիսը դեռևս չլրացած քննիչը նորից է միջնորդություն ներկայացրել, որ ևս 2 ամսով երկարացնեն կալանքը: Դատարանը 1 ամսով երկարացրեց կալանքը, պատճառաբանելով, որ ներկայացնեն այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեն Շահեն Քոչարյանի ասածը:

Մեր պաշտպանյալն ասում է, որ վիճաբանություն տեղի է ունեցել, բայց նա ոչ ոքի չի դանակահարել, որովհետև իր ձեռքի տակ դանակ չի եղել, ավելին՝ նրա մեքենան ջարդել են, այնուհետև հետևից հարվածել են, իսկ դրանից հետո ոչ մի բան չի հիշում: Իսկ այն անձը, ով այդ պահին Շահեն Քոչարյանի հետ է եղել, հստակ ասում է, որ եկել են, սկսել են Շահենին ծեծել, հետո մեքենան են չարդել ու գնացել են»:

Պարոն Գալիկյանը նշեց նաև, որ Շահեն Քոչարյանին ծեծի ենթարկելու մասով որևէ քննություն չի ընթանում, այդ իսկ պատճառով նա միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին. «Կալանքներնն անդընդհատ երկարացնելու հիմքում դնում են, որ Շահեն Քոչարյանը հնարավոր է խուսափի և այլն: Դսեղի համայնքի ղեկավարը քննիչին դեռևս այն ժամանակ գրություն է ներկայացրել, որ Շահենը բացակայում է համայնքից և դա հիմք են ընդունել, որ Շահենը խուսափում է: Հետո հարցում ենք արել Դսեղի համայնքապետարանին և ի պատասխան հարցմանը, Դսեղի համայնքի ղեկավարը հայտնել է, որ իր տված կողմից տեղեկանքը եղել է Թումանյանի բաժնի ոստիկանության աշխատողների ապարդյուն փնտրտուքը և գյուղում տարածված լուրերը, բայց համայնքի ղեկավարն անձամբ տնայց չի կատարել: Ու դա հիմք է հանդիսացել, որ անձը կարող է խուսափել, հասկանում ե՞ք ափսուրդը որտեղ է կայանում: Այսօր արդեն 14-րդ օրն է, որ Շահեն Քոչարյանը գտնվում է հացադուլի մեջ և նրա վիճակը երեկ վատթարացել է ու շտապ օգնություն են կանչել: Նա հացադուլի մեջ է գտնվում ոչ թե նրա համար, որ իրեն ազատ արձակեն, այլ միայն ուզում է, որ օբյեկտիվ և ոչ միակողմանի քննություն կատարեն»:

Նշենք նաև, որ գոծվ վկայություն տվող անձիք կան, բայց նախաքննության գաղտնիքից ելնելով նրանց ցուցմունքներին դեռևս չենք կարող ծանոթանալ:

«Շատ բան կա ասելու, բայց քանի, որ նախաքննության գաղտնիք հասկացություն գոյություն ունի ավելին չեմ կարող ասել, բայց այսօր մենք խնդիր ունենք՝ օբյեկտիվ քննություն չի ընթանում, քննությունը գնում է միակողմանի: Եթե գործով ունեն հստակ տվյալնել և անձանց ցուցմունքներ, ովքեր ասում են, թե ինչպես են եկել խփել ու մեքենան ջարդել, և այդ մասով դատաապրանքագիտական փարցաքննություն է նշանակվել և անվիճելի է, որ մեքենան ջարդված է եղել, ապա ինչո՞ւ այդ մասով քննություն չեն տանում, կամ երբ անձին խուլիագնության դրդումներով մեղադրանք է առաջադրվում, այդ խուլիգանությունը միակողմանի հո չի լինում»-, ասաց պարոն Գալիկյանն ու ավելացրեց, որ քննչականների մոտ սկզբունք է դարձել, հնարավորինս խիստ ու ծանր վիճակով գործը ներկայացնելը. «Այդ ամբողջը գալիս է նրանից, որ այսօր դատարանների մեծ մասը նոտարի պարտականություն են կատարում և պարզապես վարույթն իրականացնող մարմնի միջնորդություններն են վավերացնում և դա պաշտոնապես եմ ասում: Շատ դատավորների անուններ կարող եմ թվարկել, ովքեր ուղղակի նոտարի դեր են տանում, լուրջ դեմքով նստում են դատարանում, հարցեր են տալիս և վերջում պարզապես վավերացնում են թուղթը և ոչ մի օբյեկտիվ բան չեն անում»:

«Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն պարոն Գալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննիչն անձամբ է գնացել Շահեն Քոչարյանի տուն և խոսել նրա հետ, որից հետո Քոչարյանին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, բայց ոստիկանության աշխատակիցներն այդ ամնն ուրիշ ձև են ներկայացրել, իբր Շահենին բերման են ենթարկել կամ նա խուսափում է. «Կան գործով ցուցմունք տվող շահագրգիռ անձիք, ովքեր տուժողի հարազատներն են և կան նաև ցուցմունք տվող ոչ շահագրգիռ անձիք: Դատարանը մեկ ամիս կալանքը երկարացրեց, դրանից հետո վարույթ իրականացնող մարմինը դատարանին ցուցմունքներ ներկայացրեց, որոնք ամբողջովին ի օգուտ Շահեն Քոչարյանի էին, բայց չէ, դատարանը նորից երկարացրեց կալանքը, որովհետև այլ բան չէր էլ կարող աներ, որովհետև քննչականն ու դատախազությունն էր տենց ուզում:

Խնդիրը հետևյալն է, եղել է արարք, ուրեմն արարքին տվեք նորմալ իրավական գնահատական, քննություն է ընթանում, ուրեմն թող միակողմանի չլինի:

Գործով փաստական տվյալներ ունենք, որ Շահեն Քոչարյանին փայտով ծեծի են ենթարկել, նրա մեքենան ջարդել են և այդ ամբողջը տալիս է մի անձ, ով գործի հետ ընդհանրապես կապ չունի, բա ինչի՞ այս մասով քննություն չեն իրականացնում, ինչի՞ պիտի պաշտպանական կողմն այդ մասով միջնորդություն ներկայացնի, որ նոր դրան անդրադառնան, չէ որ օրենքը բազմակողմանի օբյեկտիվ քննություն է պահանջում: Որ ապացույցն ի օգուտ մեզ է կալանքի քննության ժամանակ չեն ներկայացնում:

Քննիչին ասում եմ, որ առաջին նախահարձակը բողոքող կողմն է եղել, հայհոյողն առաջինը իրանք են եղել, ավելին՝ գործով տվյալներ կա, որ բողոքող կողմը զենք է հանել և ոչ սթափ վիճակում է եղել»:

Պարոն Գալիկյանի խոսքերով, նա այս ամենի մեջ միայն մեկ բան է հասկանում, որ վարույթն իրականացնող մարմինը դատախազության հետ միասին նպատակ ունի Շահեն Քոչարյանին մեկուսացնի, ինչն էլ իրենց մոտ ստացվում է՝ դատարանի հետ համատեղ. «Քանի, որ դատարանն օբյեկտիվ քննության չի ենթարկում գործը, բնականաբար այս վիճակն ունենք:

Երբ նայում եմ նյութերը, նույն տուժող կողմին պետք է մեղադրանք առաջադրվի և բավականին ծանր հոդվածով՝ խուլիգանության 4-րդ մասով»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից