Միջազգային 

Նրանց, ովքեր ցանկանում են Կովկասը կանոնավոր շախմատային տախտակի կերպ տեսնել, հիասթափություն է սպասում. Թոմաս դե Վաալ

analitik.am

Նրանց, ովքեր ցանկանում են Կովկասը կանոնավոր շախմատային տախտակի կերպ տեսնել, հիասթափություն է սպասում: Չնայած Ռուսաստանի բացահայտ դժգոհությանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովին: Այդ մասին իր «Հայկական խորամանկությունները» հոդվածում գրում է բրիտանացի լրագրող, կովկասագետ Թոմաս դե Վաալը:


Նրա խոսքով՝ «կոմպլեմենտար քաղաքականություն» կոչվող Հայաստանի քաղաքական ռազմավարությունը ենթադրում է Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Իրանի միջեւ հաշվեկշռում: Այժմ ուղղությունը ուժեղացել է դեպի Ռուսաստանի կողմը:  Վերլուծաբանը հիշեցնում է, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ին երկիրը Եվրասիական միության օգտին որոշում ընդունեց, ինչպես նաեւ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվերակության ժամանակ սատարեց Ռուսաստանին: «Չնայած դրան՝ կոմպլեմենտարիզմի նրբերանգն առկա է: Ուելսում Հայաստանը Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ՆԱՏՕ-ի հաղորդակցությունում նշված էր՝ որպես երկիր, որի «տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը» սատարում է դաշինքը», - գրում է դե Վաալը:


Նրա կարծիքով, այն Սարգսյանին ուղղված երախտագիտության ժեստ էր՝  գագաթնաժողովին ներկա գտնվելու վերջինիս խիզախության համար, ինչպես նաեւ ժեստ՝ ուղղված Հայաստանի զինված ուժերի ուժեղ էլեմենտին, որոնք ներկայացվել են փոխնախարար Դավիթ Տոնոյանի կողմից եւ որոնք բարեհաջող համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ:

Վերլուծաբանը ենթադրում է, որ Ռուսաստանը փորձում է տարբեր ճանապարհներով մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի վրա: Օրինակ. վերջերս ազդարարվել է Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու մասին: «Սակայն երկրների միջեւ մեծ է անվստահությունը: Հայերը զայրացած են Ռուսաստանի կողմից թշնամի Ադրբեջանին զենք վաճառելու համար: Եվ բոլորն հիշում են, թե ինչպես 2013թ. ամռանը Սարգսյանը քննարկում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնության մանրամասները եւ միանգամից 180 աստիճանով շրջադարձ եղավ. Նախագահը հայտարարեց բացարձակապես այլ ուղղության՝ Եվրասիական ինտեգրման ընտրության մասին», - գրում է վերլուծաբանը:


Այժմ էլ, դե Վաալի կարծիքով, եվրոպամետ հայերը հույսը դրել են երկու ոչ ճշմարտանման մոտենցիալ փրկիչների՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա:


«Նրանցից եւ ոչ մեկը չի թաքցնում տնտեսական միության 4-րդ անդամի կարգավիճակում Հայաստանին տեսնելու խանդավառության բացակայությունը: Երբ Մաքսային միության շրջանակներում Հայաստանը 800 անուն-ապրանքների բարձր մաքսերի արտոնություններ ստացավ, Լուկաշենկոն իր դժգոհությունը հայտնեց նոր անդամներին տրամադրվող «հատուկ պայմանների կամ կարգավիճակի առիթով: Սակայն եթե անգամ Եվրասիական միությունը սեփական հակասությունների ծանրության տակ դառնա անգործունակ, Հայաստանը դեռ չի կորցրել իր նախկին վիճակը Բրյուսելում: Մեկ տարի անց, Երեւանը դեռ պետք է ԵՄ-ի հետ հարաբերությունները կրկին գործարկելու լուրջ քննարկումներ վարի», - եզրափակում է հեղինակը:

Նույն շարքից