Հասարակություն 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այո ամանորի համար նախատեսված նրբաբլիթից սննդային թունավորում եղել է

analitik.am

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հանրային կապերի մենեջեր Ծովինար Խաչատրյանն իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ:

Դեպքերը սակայն այսօր լուսադեմին չեն եղել, ինչպես որ տեղեկացել են լրատվամիջոցները:

Գրանցված երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 15-ին:

Քաղաքացիները հետազոտվել են, բուժոգնություն են ստացել և տեղափոխվել այլ բուժկենտրոն:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ամանորից մնացած ուտելիքները, եթե այդպիսիք դեռ կան, չօգտագործել, առողջությունը չարժե վտանգել ...»:

Նույն շարքից