Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի 2/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Ա.-ի վարած BMW մակնիշի 95 ՏN 005 համարանիշի և Չարենցավանի բնակիչ, 21-ամյա Գևորգ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ԼX 116 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման  հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով վարորդներից Ալբերտ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից