Հասարակություն 

Իրականում քանի ամերիկացի զինծառայող է տուժել Իրաքում իրանական հարվածի արդյունքում

analitik.am

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հունվարի 8-ին Իրաքում իրանական հարվածի արդյունքում տուժած ևս մի քանի զինծառայող տեղափոխվել է Գերմանիա բուժման: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հրամանատարությունից չեն բացառում, որ ստուգումների արդյունքում հնարավոր է հայտնաբերվեն լրացուցիչ վնասվածքներ: Միևնույն ժամանակ ամերիկյան իշխանությունները խուսափում են հստակ թիվ ասելուց, թե քանի զինծառայող է տուժել:

Ավելի վաղ հայտնվում էր 11 զինծառայողի մասին:

 

Նույն շարքից