Տեսանյութեր Քաղաքականություն 

Давайте жить дружно. Լուսինե Բադալյանը՝ «Լուսավոր Հայաստանին» /Տեսանյութ/

analitik.am

Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք ՀՀ քաղաքացիներին, ոչ թե ծառայությունը քաղաքացիներից հեռացնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ դա վերաբերում է բոլոր գերատեսչություններին։

Բադալյանը խոսքն ուղղեց ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին և ասաց․ «Տիկին Թանդիլյան, թե՛ մեր հանձնաժողովի քննարկումներից, թե՛ մեր այսօրվա կառուցողական քննարկումներից, ես գրեթե վստահ եմ, որ էմոցիոնալ պոռթկում ունեցաք։ Դուք այդպես չե՞ք մտածում, երբ մեր քննարկումներն ինչպես դուք նշեցիք «պլինտուսի մակարդակի են»։ Հուսով եմ, որ դա ուղղակի էմոցիոնալ պոռթկում էր։ Առաջարկում եմ վերադառնանք այն վիճակին, ինչպես Լեոպոլդ կատուն էր ասում «Давайте жить дружно», որպեսզի հետո հակահարված տալու անհրաժեշտություն չունենանք։ Երեկվա օրը մեզ բավական էր։ Առանց իրար գնահատականներ տալու շարունակենք բավականին բարձր մակարդակով քննարկել բոլոր խնդիրները»։

Նույն շարքից