Տեսանյութեր Քաղաքականություն 

Դա նույնն է, որ Երևանում ամեն շենքի մոտ ծննդատուն ունենանք. Նիկոլ Փաշինյանը՝ ծննդատները փակելու մասին

analitik.am

Հարցն իրականում շատ կարևոր է: Մենք այս թեմայի քննարկման արդյունքում պետք է գանք ռազմավարական պատկերացումների: Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 7 կենտրոններում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին:

«Երբ ես հետևում էի քննարկումներին, լսեցի, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 գյուղերի: Իսկ ինչո՞ւ այդ 25 գյուղերում չկան ծննդատներ: Ինչո՞ւ հարց չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք է ծննդատուն լինի: Չենք պահանջում, որովհետև դա տրամաբանական չէ, դա նույնն է, որ Երևանում ամեն շենքի մոտ ծննդատուն ունենալու պահանջ դնենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հարցրեց՝ իսկ ի՞նչ պետք է արվի, եթե պարզվի, որ ծննդկանին կամ երեխային ինչ-որ բան է պատահել այն կենտրոնում, որտեղ չկա համապատասխան մասնագետ. «Գալու են այստեղ ու հարցնեն՝ կառավարություն ինչի չի մտածում»:

«Ես զարմացա, երբ տեսա Մարալիկի ծննդատան գործադուլ անող բուժաշխատողներին, ովքեր հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել ձների մեջ քայլելու և նույն խալաթով ու ոտնամաններով գնալու էին ծնունդ ընդունելու»,-հավելեց վարչապետը:

Իմ քայլի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշեց, որ կազուսային իրավիճակ է ստեղծվել. «Բուժհիմնարկի կառուցվածքային փոփոխություն տեղի չի ունենում, այն հաստատվում է կառավարության որոշմամբ: Ֆինանսավորումը կրճատվում է, սակայն բաժանմունքը մնում է, աշխատողները մնում են, լիցենզիան մնում է: Այսինքն տվյալ ծառայությունը պետք է մատուցվի ֆինասնավորում ունենալով»:

«Ես հասկանում եմ, բայց ասում եմ, որ պետք է ռազմավարական լուծման գանք: Եթե օրինակ Արթիկում կա անհրաժեշտ չափանիշներով ծննդատուն, Մարալիկի ու 25 գյուղերի բնակիչները կարող են գնալ Արթիկի կենտրոն, այն հասանելի է: Մենք ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը»։

Նույն շարքից