Հասարակություն Տեսանյութեր 

Էմանյուել Մակրոնը Երուսաղեմում հանդիպման ժամանակ լուսանկարել է Իսրայելի և Կիպրոսի նախագահներին /Տեսանյութ/

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Երուսաղեմում իսրայելցի և կիպրոսցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ վերցրել է տեսախցիկը և բացահայտել է իր նոր տաղանդը: Համապատասխան տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։

Նա պատմել է, որ նախ հանդիպել է Մակրոնի հետ, այնուհետև պետք է բանակցություններ վարեր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Այնուամենայնիվ, ինչ-որ պահի նրանք բոլորը հայտնվել են նույն սենյակում, և Ֆրանսիայի առաջնորդը վերցրել է տեսախցիկը և լուսանկարել իր գործընկերներին:

Նույն շարքից