Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես ցանկացած հարցի, ցանկացած խնդրի լուծում հատ-հատ գիտեմ. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ սպանդանոցների թեմայով խոսելու համար հանդիպում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Ես ասել եմ իմ տեսակետը: Ես բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ, ցանկացած ոլորտի, ցանկացած հարցի, ցանկացած խնդրի լուծումները հատ-հատ գիտեմ»:

Ծառուկյանի խոսքերով, նրանք, ովքեր վարչապետին ներկայացնում է ոլորտները, որոնց մասով օրենք է ընդունվում, պետք է բարի լինեն 3-6 ամիս լիարժեք զբաղվեն տվյալ ոլորտով, հանդիպեն, շփվեն ֆերմերների, միս արտադրողի հետ, հետո վարչապետին ճիշտը ներկայացնեն:

Նույն շարքից