Հայաստան Քաղաքականություն 

Բազմահազար հայաստանցիներ ապշած են, թե ինչու՞ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում. Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Այսօր Ձեր երկրում՝ ԱՄՆ-ում բնակվող հայտնի տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն քննադատել է Հայաստանի իշխանությանը՝ կասկած հայտնելով առ այն, որ կոռուցիայի դեմ պայքարի անվան տակ ժողվարչապետը բռնճնշումներ է իրականացնում քաղաքական մրցակիցների հանդեպ:

Բազմահազար հայաստանցիներ ապշած են, թե ինչու՞ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում: Չէ որ նման կասկածները վնասում են Ձեր իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հեղինակությանն ու իդեալներին:

Երբ կապվեք պարոն Աջեմօղլուի հետ, անպայման նրանից տեսական մակարդակով մասնագիտական կարծիք հարցրեք՝ ի՞նչ արժեքային և վարքագծային վնասներ է կրում տնտեսական հեղափոխությունը, երբ հեղափոխական դարձած հայտնի ռոք երաժիշտը ժողվարչապետին խոստանում է բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում ու այդպես էլ խոստումը չի կատարում»:

Նույն շարքից