Հասարակություն 

Վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատում. Վիրավորներ կան

analitik.am

Վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից