Տեսանյութեր Քաղաքականություն 

Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները հաջող են ավարտվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Գրեթե մեկ տարի տևած բանակցություններն ավարտվել են հաջողությամբ: Ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրաք, Քուվեյթ, ԱՄԷ, Իրան, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Այսօր Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանա, ինչը կխթանի անասնաբուծության զարգացումը»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ նախկինում Հայաստանից ինքնաթիռով մանր եղջերավոր անասուն է արտահանվել, ինչը խոչընդոտներ էր առաջացնում:

Վարչապետը նշեց, որ մի կողմից խելացի անասանագոմեր են կառուցվում, մյուս կողմից արտահանման ճանապարհները զարգացնում, ինչն ամբողջությամբ աշխատանքի խրախուսումը և աշխատանքով խնդիրների հաղթահարման պետական քաղաքականության կոնկրետ փաստացի իրագործումն է:

Նույն շարքից