Տեսանյութեր Քաղաքականություն 

Նա չի դառնալու Արցախի նախագահ․ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչից տեղյակ են

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև հեղաշրջման փորձի մասին: Նա մասնավորապես ասաց, որ շատ պարզ պլան է գործել. «Տեսեք, թե ինչ կարգի նյութեր են արծարծվում: Երևակայության մասշտաբները հասել են այնտեղ, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ցավալի դեպքի արդյունքում հայկական համացանցում նյութ է հայտնվում, թե գեներալի պորտֆելի մեջ թուղթ են գտել, որտեղ մանրամասներ կան ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի, ընտանիք անդամների հարաբերությունների մասին:

Լրատվական գրոհով, տասնյակ միլիոն դոլարներով փորձ է արվել ցածրացնել վարչապետին ու նրա ընտանիքին, որից հետո գործի մեջ կմտնի դատական համակարգը, հետո ՍԴ-ն, հետո ավելի վատ լուրեր տարածվեն, ասեն՝ ՀՀ ղեկավարությունն իր վիճակի չէ առողջական բերումով կառավարել երկիրը և այդպես շարունակ: Ինչպես կա պատերազմ-հիբրիդային պատերազմ, այնպես էլ կա հիբրիդային հեղաշրջում, որի ողնաշարը ջարդել են, Հայաստանում նման բան չի կարող լինել, ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, գիտեք, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ»:

«Հիմա էլ հուսահատությունից ոմանք հույս ունեն Արցախի նախագահ դարձնել նրան, ով մերժված է բոլորի ու ժողովրդի կողմից: Բայց դա էլ չի ստացվելու, քանի որ ՀՀ և Արցախի ղեկավարների և կառավարությունների համար այս սցենարը պարզ է:

Այդ սցենարի սպառնալիքները պարզ է, այն պարզ է նաև Արցախի ժողովրդի համար: Հիմա շարունակում են պնդել, որ Արցախի հարցում մենք վարում ենք ոչ հայանպաստ քաղաքականություն և եթե Արցախում ընտրվի այնպիսի նախագահ, ով դեմ չէ  Հայատսանի իշխանություններին, դա սպառնալիք է ստեղծում Արցախի համար»,-ասաց նա:

Նույն շարքից