Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը, սակայն իմ կոստյումը տարբերվում է նրա կոստյումից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ հիմա ինքը կրում է «Սերժ Սարգսյանի կոստյումը». «Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը, նորոգեցի՝ սևը դարձրեցի սպիտակ: Նույնն էլ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ»:

«Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող գոյություն ունենալ: Երբ ժողովուրդն է որոշում իշխանությունը, նման համակարգ չի կարող լինել: Իմ կոստյումը Սերժ Սարգսյանի կոստյումից տարբերվում է նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, ինչը ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու համար:

Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա, որոնք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում: Սա է կոստյումի տարբերությունը: Հայաստանում այսօր սուրպերվարչապետական համակարգ գոյություն չունի»,-ասաց նա:

Նույն շարքից