Հասարակություն Տեսանյութեր 

Դիմակավորված անձինք հարձակվել էին իմ վրա. Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որ գործի շրջանակներում է հարցաքննվել

analitik.am

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության:

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետը ստիպված ասաց, թե որ գործի շրջանակներում է հարցաքննվել. «2010 թվականին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել:

Երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին:

Մտածում էի՝ հետաքրքրվեմ այդ գործով, թե՝ ոչ: Հետո որոշեցի, որ ամոթ է, կասեն, որ սկսել եմ իմ անձնական գործերով զբաղվել:

Սակայն վերջերս մի քաղաքացի, ում անունը չեմ կարող հնչեցնել, իր նախաձեռնութամբ այդ կապակցությամи դիմում է գրել ու ասել է, թե գիտի ով է կազմակերպել այդ հարձակումը: Նա գնացել կոնկրետ մարդկանց անուններ է տվել, հարուցվել է քրեական գործ ու ինձ կանչել են հարցաքննության»:

Փաշինյանт ասաց, որ իրեն ճանաչել են տուժող:

Նույն շարքից