Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդը լազերով կուրացրել է ուղևորատար ինքնաթիռի օդաչուին /Տեսանյութ/

analitik.am

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի օդաչուին վայրէջք կատարելու ժամանակ կուրացրել են լազերով։ Այս մասին գրում է Independent-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին, Ֆլորիդայի օդանավակայանում: Ըստ ինքնաթիռի հրամանատարի, լույսի ճառագայթն ընկել է ուղիղ նրա աչքերին: Օդաչուն կարողացել է բարեհաջող իջեցնել ինքնաթիռը, սակայն նրա տեսողությունը չի վերականգնվել:

Իրավապահ մարմինները գտել են հանցագործին։ Պարզվել է, որ նա 41-ամյա Չարլի Ջեյմս Չեպմենն է, ում գրպանում հայտնաբերվել է լազերային սարքը: Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ նա արդեն չորս անգամ փորձել է խանգարել ինքնաթիռների վայրէջքը:

Նույն շարքից