Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ կենդանաբանական այգում

analitik.am

Մոտ 60 չղջիկ և մի քանի սողուն դարձել են ֆրանսիական Լա-Ֆլեշ կենդանաբանական այգում տեղի ունեցած հրդեհի զոհը: Այս մասին հայտնում է  L’Ouest France-ը:

Հայտնի է, որ հրդեհը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:44-ին՝ կենդանաբանական այգու տերարիումում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որը կարող էր հասնել մինչև ընձուղտների վանդակը: Հրդեհի հետևանքով տերարիումի շենքը ոչնչացվել է, սակայն մարդկային զոհեր չեն եղել:

Նույն շարքից