Հասարակություն 

Ինչպես քնելուց առաջ երեխային հեռու պահել գաջետից

analitik.am

Գիտնականները պարզել են, որ դեռահասների 50-90 տոկոսը չի կարողանում քնել գաջետների պատճառով: Գաջետներից կամ հեռուստացույցից երեխաներին կտրելու ամենալավ միջոցը ընտանիքում քնելուն պատրաստվելու կարգ սահմանելն է:

Հոգեբանների կարծիքով՝ քնելուց առաջ ծնողները պետք է երեխաներին ուղարկեն կարճատև զբոսանքի կամ նրանց հետ զբաղվեն ընթերցանությամբ: Քնին նախապատրաստող կարգի մեջ կարող են մտնել նաև ցնցուղը, ատամները լվանալը կամ խաչբառերը: Սակայն այս ամենը պետք է տևեն կես ժամից ոչ ավելի, որպեսզի երեխաների մոտ չառաջանա լարվածություն:

Ըստ հոգեբանների՝ չի կարելի լիովին արգելել գաջետները, քանի որ դա ավելի վատ  ազդեցություն կունենա: Պետք է համաձայնության գալ երեխայի հետ և գտնել ոսկե միջինը:

Նույն շարքից