Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ազատվե՛ք նրանից: Ազատվե՛ք նրանից վաղը ևեթ. Թրամփ /տեսանյութ/

analitik.am

Associated Press գործակալությունը հրապարակել է 2018 թ. ապրիլի 30-ին արված տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական ծագումով գործարարներ Լև Պառնասի և Իգոր Ֆրումանի հետ հանդիպմանը պահանջում է ազատվել Ուկրաինայում ԱՄՆ  դեսպան Մարի Յովանովիչից:

«Նա մնացել է դեռևս Քլինթոնի վարչակազմի ժամանակներից... Նա միայն մի բան է անում՝ քայլում ու ասում է բոլորին. «Սպասե՛ք, նրա դեմ իմփիչմենթ է հայտարարվելում միայն սպասե՛ք», - տեսանյութում ասում է մարդը, որն ըստ ABC News-ի՝ Պառնասն է:

Հնչում է Թրամփի պատասխանը. «Ազատվե՛ք նրանից: Ազատվե՛ք նրանից վաղը ևեթ: Ինձ համար մեկ է: Հեռացրե՛ք նրան: Լա՞վ: Արե՛ք դա»:

Այս տեսանյութը հակասում է Թրամփի խոսքերին, թե նա չի ճանաչում Պառնասին:

Նույն շարքից