Հասարակություն 

Պայթյուն է որոտացել Մախաչկալայի բնակելի շենքերից մեկում

analitik.am

Մախաչկալայում բնակելի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անեով իր աղբյուրին:

Դեպքը տեղի է ունեցել Գամիդով փողոցում գտնվող հինգ հարկանի շենքում:

«Շենքը լուրջ վնասվել է, մասամբ քանդվել: Առնվազն երկու մարդ վիրավորվել է»,-ասել է աղբյուրը:

ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի ընթացքում փլուզվել է պատշգամբներից մեկի միջնապատը։

Նույն շարքից