Հասարակություն 

Հասել ենք մի սահմանագծի, որից այն կողմ քաոս է, ինչի հետևանքները կարող են կործանարար լինել. Տոնոյան

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր էջում գրում է.

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միայն դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսել ենք՝ ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Այնքան, որ նույնիսկ միջին տրամաչափի պաշտոնյան, որը, թերևս, ինքն էլ զարմացած է, թե ինչպես է հայտնվել իշխանական օղակներում, իրեն իրավունք է վերապահում ոտնահարել ամենակարևորը՝ ընտանեկան արժեքները: Սա այլևս ողբերգություն է:

Բավակա՛ն է... Հասել ենք մի սահմանագծի, երբ դրանից այն կողմ բառիս բուն իմաստով քաոս է, որի հետևանքները կարող են կործանարար լինել:

Հույս ունեմ՝ «Իմ քայլը» -ի գործընկերներս հանդես կգան համարժեք գնահատականով ու դրանից բխող գործողություններով»:

Նույն շարքից