Հասարակություն 

Արմեն Սարգսյանը 5 մարզչի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհելու մասին որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել՝

Արմեն Սամվելի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ

Գառնիկ Ռուբենի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ

Կարեն Լավուրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ

Արշակ Գյորգիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ

Կարեն Ռաֆիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ»,-ասված է որոշման մեջ:

Նույն շարքից