Միջազգային Քաղաքականություն 

Միշուստինն առաջին հանձնարարականն է տվել իր տեղակալներին

analitik.am

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն առաջին հանդիպումն է անցկացրել փոխվարչապետների հետ և հանձնարարել աուդիտ անցկացնել ազգային նախագծերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով, հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրության իրականացմանը վերաբերող հարցերը: Նշվում է, որ Կառավարության նոր ղեկավարը որոշել է պահպանել հանդիպումների ձևաչափը, որը միշտ տեղի է ունեցել երկուշաբթի օրերին։

Կառավարության երկրորդ նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:

Նույն շարքից