Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը թող դուրս գա փողոց ու դրսում ասի այն, ինչ ասել է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորին, որ իշխող թիմը պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի: Այս մասին նա խոսել է Ազատության եթերում:

Սիմոնյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ամբողջ ժողովրդի թեկնածուն է. «Նա ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Եթե պարոն Վանեցյանը նման առաջարկություն է անում, ես նրան առաջարկում եմ դուրս գալ փողոց, Ազատության հրապարակ և այդ առաջարկը բարձրաձայն հնչեցնել ու կտեսնի, թե մարդիկ ինչ կասեն»:

Հարցին, թե ինչու է այսքան ժամանակ լռել Վանեցյանի մասին, Սիմոնյանը նշել է, որ հստակ որևիցե բանի մասին չի իմացել, շփումները եղել են մասնավոր, ընկերական, ինչը չի ենթադրել գործնական որևիցե քննարկում. «Յուրաքանչյուր ակնարկի հետ կապված իմ հավատարմությունը, սկզբունքայնությունը… իմ թիմը, իմ ընկերը, առնվազն փոքր մասը, նաև վարչապետը, ես նրա հետ անցած ճանապարհ ունեմ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից