Հասարակություն 

Տարեց կինն ընկել է 7-րդ հարկից և ողջ մնացել

analitik.am

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի տարեց բնակիչն ընկել է 7-րդ հարկից և ողջ մնացել: Այս մասին հայտնում է Daily News պարբերականը:

Դեպքը տեղի հունվարի 24-ին, երբ 76-ամյա Բարբարա Խելլերը որոշել է մաքուր օդ շնչել, մոտեցել է պատուհանին և պատահաբար ընկել: Ըստ ոստիկանության հաղորդման, տարեց կինն ընկել է ներքևում գտնվող բանջարեղենի խանութի մրգերի և բանջարեղենի արկղերի վրա։

Խելլերն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նշել են, որ կինը ստացել է կողոսկրերի կոտրվածք, թոքի վնասվածք և մի քանի կապտուկ:

Նույն շարքից