Գլխավոր Հասարակություն 

Քոբի Բրայանթը Լոս Անջելեսի հայերի սիրելի մարզիկներից էր, սակայն 2010 թվականին շատ բան փոխվեց

analitik.am

Երեկ ավիավթարի արդյունքում կյանքից հեռացած Քոբի Բրայանթը Լոս Անջելեսի հայերի սիրելի մարզիկներից մեկն էր: Սակայն 2010 թվականին տեղի հայերի ու Քոբիի միջև «միջադեպ» տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս պայմանագիր կնքեց թուրքական Turkish Airlines-ի հետ:

Պայմանագրի շրջանակներում Քոբին պարտավորվում էր նկարահանվել ընկերության գովազդային հոլովակներում, ինչը դուր չէր եկել տեղի, ինչպես նաև Կանադայի հայերին:

Հայերը նույնիսկ ակցիաներ արեցին՝ նշելով, որ Քոբին չպետք է գնար այդ քայլին՝ հաշվի առնելով այն, որ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, որոնք 1915 թվակաի Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:

Տորոնտոյի հայերը ևս ակցիա կազմակերպեցին, երբ Քոբին մեկնել էր Կանադա:

Ամեն դեպքում այդ ամենը չխանգարեց Քոբիի ու թուրքական ավիաընկերության համագործակցությանը, որի շրջանակներում նա նկարահանվեց նաև Լեոնել Մեսսիի հետ, ով ևս պայմանագիր ուներ թուրքական ընկերության հետ:

 

Նույն շարքից