Հասարակություն Տեսանյութեր 

Առաջին համազգեստ, անհարմար ճտքավոր կոշիկներ, «պարտյանկաներ». Տոնոյանը պատմեց բանակում իր առաջին դժվարությունների մասին

analitik.am

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեց իր ժամկետային ծառայության տարիների առաջին դժվարությունների մասին. «Առաջին դժվարություններից էին առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները: Այն ժամանակ գուլպաների փոխարեն ունեինք «պարտյանկաներ»: Հետաքրքիր էր»:

Հարցին՝ գնալու է արդյո՞ք այսօր վարչապետի հետ Արցախ, ինչպես գրում էր մամուլը, Տոնոյանը նշեց, որ չի կարող բացահայտել վարչապետի շարժը. «Բայց անհոգ եղեք, տոնելու ենք շատ մեծ շուքով: Իրականում այսօր շատ լավ տոն է, մեր հպարտ տոներից մեկն է»:

Նույն շարքից