Տեսանյութեր Քաղաքականություն 

Ըստ Ավինյանի՝ Արթուր Վանեցյանի և իշխանությունների միջև բանավեճում բովանդակություն չկա

analitik.am

Այս բանավեճերը քաղաքականապես որևէ կարևորություն չունեն, որովհետև այնտեղ բովանդակություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի և իշխանությունների միջև ընթացող հեռակա բանավեճերի մասին:

Հարցին, թե ինչ շահ կարող էր ունենալ Արթուր Վանեցյանն իշխանությունների մոտ Հրայր Թովմասյանի համար բարեխոսելու հարցում, եթե հավատալու լինենք Ալեն Սիմոնյանին, Ավինյանը պատասխանել է, որ կդժվարանա մեկնաբանել. «Կդժվարանամ մեկնաբանել, թե որտեղ են եղել և ինչում են կայացել պարոն Վանեցյանի շահերը, բայց կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը բավականին մանրամասն անդրադարձել է այդ հարցին»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Վանեցյանը պետական հեղաշրջման փորձի մասնակից եղել է (լրագրողի ձևակերպումը հենց այդպիսին եղավ), Ավինյանը նշել է, որ կդժավարանա նման գնահատական տալ. «Բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է»:

Նույն շարքից