Հասարակություն Տեսանյութեր 

Տղաս անգամ հումորի զգացումը չի կորցրել. Հրայր Թովմասյանի որդին «պուլտի» մասին կատակներ է արել իրենց տանը խուզարկությունից հետո

analitik.am

Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքի անդամներին՝ կնոջս, երեխաներիս, որ այս ամբողջին ըմբռնումով են մոտենում, տղաս անգամ հումորի զգացումը չի կորցրել։ Խուզարկության ժամանակ տանը չէր, երբ վերադարձավ, ասաց՝ պապ, հեռուստացույցի պուլտը կորցրել եմ, կարո՞ղ է խուզարկություն անողներին հարցնենք, տեսնենք, թե որտեղ է։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով իր շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

«Փառք ու պատիվ կնոջս, որ շատ ըմբռնումով է մոտենում և այս առումով ինձ թև ու թիկունք է: Հայրս՝ որպես նախկին ոստիկան, այս ամբողջը շատ լավ հասկանում և ընկալում է, բնականաբար նույնը չեմ կարող ասել մայրիկիս մասին, ով շատ ավելի էմոցիոնալ է և այս ամբողջին այդ տեսանկյունից է նայում»,-նշել է նա։

«Ունեմ հարազատներ դրսում, որ սկզբում ասում էին՝ ինչի՞դ է պետք, թող իրանց, այդ պաշտոնը քեզ ինչ: Հիմա դադարել են, հիմա կարծեք թե բոլորն են հասկացել, որ՝ ոչ, կա խնդիր, կա լուծում, այդ ճանապարհը ես եմ ընտրել, և այդ ճանապարհով գնալու եմ, և այդ ճանապարհին ինձ ոչինչ չի կանգնեցնելու»,-հավելել է Թովմասյանը:

Նույն շարքից