Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

ԼՀԿ-ական պատգամավորը կասկածներ ունի երեկվա հայտնի իրադարձությունների հարցում

analitik.am

Փաստորեն ակնհայտ կասկածանքի որևէ հիմք չի եղել, սակայն անձինք այդպես բերման են ենթարկվել: Ես ուղղակի մեր ոստիկանության աշխատակիցներին խնդրում ու հորդորում եմ պահպանել իրավունքի տարրը: Եթե կան ակնհայտ հիմքեր ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ մարդկանց բերման ենթարկելու համար, միայն այդ պայմաններում պետք է նման գեղեցիկ միջոցառումներ իրականացնել: Եթե այդպիսի հիմքեր չկան, ապա այնքա՜ն հիմքեր կան այլ անձանց բերման ենթարկելու համար, որ կարող են զբաղվել նրանցով: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով երեկվա իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ նախ բերման ենթարկվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, հետո՝ Ադեկվադի անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, իսկ արդեն երեկոյան՝ Նարեկ Սամսոնյանը:

«Ամեն գործողություն պետք է համաչափ լինի, եթե նման բան չկա, բոլորիս մոտ համապատասխան մտահոգություն է առաջանում: Ես լսեցի, որ մեծամասնության մոտ էլ մտահոգություն կա: Եթե այն կա բոլորիս մոտ, ուրեմն ոստիկանությունն այդքան էլ ճիշտ չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

«Մեզ մոտ տպավորություն է առաջացել, որ ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, սակայն կատարեց նման գարծողությունները, որպեսզի այդ մարդկանց դարձնի կամ քավության նոխազ, կամ՝ քաղաքական գործիչ՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը: Նման կասկածներ չառաջացնելու համար, պետք է ամեն ինչ համաչափ լինի»,-հավելեց պատգամավորը:

Նույն շարքից