Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Սորոսականները գրավել են Հայաստանը. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ

analitik.am

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ուղիղ կապ ունի նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ: Սրանք հզորագույն օգնականներ ունեն ի դեմս  սորոսականների, ովքեր եվրոպաներում աշխատում են սրանց օգտին ու բարդացնում են մեր վիճակը: Էլ չասեմ, որ սորոսականները գրավել են Հայաստանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գուրգեն Եղիազարյանը. «Համենայնդեպս սորոսականներն իշխանության մեջ լրջագույն տոկոս են կազմում, նրանք ամենուր են: Օրինակ տղաների վրա հարձակումը տեսեք, այդ տղաները դեմ են Սորոսին»:

«Ինչ վերաբերում է ՍԴ-ն-ին, ապա պարզվեց, որ մենք ունենք պայծառագույն դատավորներ: Տեսաք չէ՞ ոնց աչքերը կլորացրեց, երբ հարց տվեցին բյուջեից հենց այնպես փող ստացողի մասին (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան): Ասաց, թե տեղյակ չէ, որ նա չի աշխատում»,-ասաց Եղիազարյանը:

ԱԱԾ տնօրենը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի մասին. «Նիկոլ, իմացիր, որ ամեն ինչ բումերանգ է: Երբ մեզ 2008 թվականին վերցնում էին, մեր տները խուզարկում էին, բանտախցից դուրս գալուց հետո ասացի՝ «Սերժ, սխալվեցիր, սա բումերանգ է, վաղը քո հետևից են գալու, թեկուզ՝ հանիրավի»: Հիմա սրան եմ ասում: Ռոբերտ Քոչարյանը տղամարդ է, նրան բանտով չես վախեցնի, բայց նախադեպ է ստեղծվում, վաղը բումերանգը քո հետևից է գալու, Նիկոլ: Ինչ ցանես, այն էլ հնձելու ես»:

Նույն շարքից